Այս ՀԱՅ սպորտային մեկնաբանի ձայնը 50 տարի շարունակ լսում էր ողջ աշխարհը. ինչպե՞ս ՆԱ ՆՈԿԱՈՒԴ արեց օլիմպիական չեմպիոնին

Մարզական մեկնաբան Գեորգի Սարգսյանցը հեռուստատեսություն է եկել 1960թ-ին։ Նա եղել է մեկն այն անփոխարինելիներից, ինչպիսիք էին Օզերովը, Մասլաչենկոն, Պերետուրինը, Երյոմինան, Մախարաձեն։ Սպորտի ոլորտում ունեցած փայլուն գիտելիքները նրանք ճանաչված էին դարձրել աշխարհի բոլոր հսկա երկրում։

1960թ-ին նա երիտասարդ է եղել, հավակնություններով լի, բայց անգամ չի ենթադրել, որ միկրոֆոնի մոտ և ականջակալներով կանցկացնի կես դար։ Սկզբում նա սկսել է մեկնաբանել բռնցքամարտ, ֆուտբոլ, գեղասահք, ծանրամարտ, ձմեռային մարզաձևերի որոշ մրցումներ, գործընկերների հետ միասին Կենտրոնական հեռուստատեսությամբ վարել է ժամանակին շատ հայտնի «Ֆուտբոլային տեսություն» հաղորդումը։ Բայց նա յուրահատուկ վերաբերմունք է ունեցել բռնցքամարտի նկատմամբ։ Սարգսյանցը փորձել է բաց չթողնել ոչ մի մրցաշար։

Նրան անձամբ զանգահարում էին ԽՍՀՄ պաշտոնյանները և խնդրում ռեպորտաժ պատրաստել երկրում տեղի ունեցող սպորտային իրադրությունների մասին:

Բռնցքամարտի հետ կապված զավեշտալի դեպք է եղել 1976թ-ին Մոնրեալի օլիմպիադայում, այդ մասին նա պատմել է «Խորհրդային սպորտում»։ Չգրված, բայց խիստ կանոնների համաձայն` մեկնաբանները պետք է զբաղեցնեին իրենց տեղերը հեռարձակումից կես ժամ շուտ, Սարգսյանցն այդ կանոնը չի խախտել։

Նա գնացել է հերթական մարտը մեկնաբանելու և իր սենյակում տեսել է ինչ-որ անծանոթի՝ երիտասարդ ու սպորտային։ Սարգսյանցը, կարելի է ասել, կատարելապես տիրապետել է անգլերենին, ուստի փորձել է բացատրել անծանոթ հյուրին, որ հավանաբար շփոթել է տեղը։ Եթերը րոպեներ հետո պետք է սկսվեր, իսկ անծանոթը չէր էլ ուզում շարժվել իր տեղից և Սարգսյանցը որոշում է դիմել ուժի մեթոդին:

Եվ ահա Սարգսյանը քշտել է թևքերը՝ ընթացող մրցումների նման բռնցքամարտիկի կեցվածք ընդունելով, որպեսզի անծանոթի դեմքին ժպիտից բացի ուրիշ բան տեսնի, և այդ պահին Սարգսյանցի աշխատանքային խցիկում հայտնվել է նրա լավ ընկեր, Մելբուրնի լեգենդար չեպիոն Վլադիմիր Ենգիբարյանը և Գեորգիին ներկայացրել անծանոթին։

Ահա, ասում է, Ենգիբարյանը, ծանոթացիր, սա Հռոմի օլիմպիադայի չեմպիոն, իտալացի Ջովանի Բենվենուտին է՝ այդ խաղերի լավագույն բռնցքամարտիկը։ Իսկ Սարգսյանցը մտածում է՝ ինչ ժամանակին մոտեցավ Վոլոդյան, լավ տեսք կունենայի ահարկու կեցվածքով օլիմպիադայի լավագույն բռնցքամարտիկի առաջ: