Հենց այս բերդն է եղել Դավիթ Անհողինի նստավայրը․ գիտե՞ք՝ ինչպես է այն կոչվում և վրացերենից թարգմանաբար ինչ է այն նշանակում

Դավիթ Անհողինի նստավայրը եղել է Սամշվիլդե բերդը, որը ներկայումս գտնվում է Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Թեթրիծղարոյի շրջանի Սամշվիլդե հայաբնակ գյուղից հարավ։ Բերդի, հիմնականում միջնադարյան կառույցների ավերակները, Խրամ գետի հովտում ձգվում են 2,5 կմ երկարությամբ և 400 մ լայնությամբ։

Սամշվիլդե (գյուղ) - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
Սամշվիլիդե գյուղը

Սամշվիլդե բառի առաջին ստուգաբանությունը տվել է 10-րդ դարի հայ պատմիչ Հովհաննես Դրասխանակերտցին, ըստ որի այն վրացերենից թարգմանաբար նշանակում է` եռաղեղ, սամի — երեք և մշվիլդի — աղեղ։

Samshvilde Summer School in Archaeology and Bioarchaeology 2019 -  Archaeological Fieldwork Opportunities Bulletin (AFOB)

Բերդապարիսպների հնագույն շերտերը վերագրվում են մ.թ.ա. 1-ին հազարամյակի առաջին կեսին։ Արաբ պատմիչ Բալաձորու վկայությամբ` Սամշվիլդեն վերակառուցվել ու բարենորոգվել է Պարսից Խոսրով Ա Անուշիրվանի ժամանակ (531-579 թվականներ)։ Սմբատ Ա թագավորի գահակալման տարիներից (890-914 թվականներ) եղել է Բագրատունյաց թագավորության կարևոր ռազմակայաններից մեկը Հայաստանի հյուսիսում։

Շահնշահ Աշոտ Բ Երկաթը (914-930 թվականներ) Սամշվիլդեի բերդապահ էր նշանակել Վասակ և Աշոտ Գնթունի եղբայրներին։ Աշոտ Գ Ողորմած թագավորը (953-977 թվականներ) Սամշվիլդեի հսկողությունը հանձնել էր իր կրտսեր որդի Գուրգեն (Կորիկե, Կյուրիկե) Բագրատունուն, ով հոր մահից հետո իրեն հռչակեց թագավոր հիմնադրելով Կյուրիկյան թագավորությունը (Տաշիր-Ձորագետի թագավորություն)։ Գուրգենի որդին և հաջորդը Դավիթ Անհողինը, Սամշվիլդեն դարձրեց իր գահանիստը (մինչև 1065 թվականը)։ 1065 թվականին, Կյուրիկե Բ-ն Սամշվիլդե բերդաքաղաքը որպես փրկագին, հանձնել է վրաց Բագրատ IV թագավորին, իսկ ինքը հաստատվել Լոռի բերդում։ Այնուհետև Սամշվիլդեին տիրացել է Կլդեկարիի Լիպարիտյանների տոհմը, իսկ 1110 թվականին վրաց Դավիթ Շինարար թագավորը։ Վերջինս այն 1123 թվականին տվեց Օրբելյան տանը իբրև տիրույթ (այստեղից էլ Օրբեթ-Օրբելի-Օրբելյան)։

1440 թվականին Սամշվիլդեն գրավել և կործանել է թուրքմենական վաչկատուն ցեղերի առաջնորդ Ջահանշահը` կոտորելով շուրջ 4700 և գերեվարելով ավելի քան 9000 քրիստոնյա (հայ և վրացի) բնակիչների