Կարծիքներ կան, որ սա այն վայրն է, որտեղ Բելի դեմ հաղթական ճակատամարտից հետո Հայկը հիմնեց Հայք դաստակերտը․ գիտե՞ք՝ ինչպես է կոչվել այս տարածքը

Խոսքը Հայկաբերդ ամրոց-բնակատեղի մասին է, որը գտնվում է պատմական Հայաստանի Հայոց ձոր գավառի Աստվածաշեն գյուղի հյուսիսարևելյան եզրին գտնվող բլրաշարի արևմտյան հրվանդանաձև ծայրին, ներկայի Թուրքիայի Հանրապետության Վանի նահանգի Գյուրպընար շրջանի Չավուշթեփե գյուղում։

Haykaberd 1.jpg
Haykaberd 2.jpg
Haykaberd 3.jpg

Ամրոցը կազմված է երկու մասից՝ Վերին և Ներքին բերդերից։ Վերին բերդը գտնվում է արևելքում՝ ծովի մակերևույթից 1862 մետր բարձրության վրա։ Ներքին բերդը գտնվում է արևմուտքում ծովի մակերևույթից 1849 մետր բարձրության վրա։

Վերին ամրոցը ներքևի հատվածից բարձր է շուրջ 30 մետրով։ Այստեղ գտնվում է Խալդի աստծո տաճարը, որն ունի 80 x 65 մետր մակերես։ Ներկայում գրեթե ավերված է, մասամբ պահպանվում են հիմքերը։ Ներքին հատվածը ստորոտից բարձր է շուրջ 50 մետրով և ունի 430 x 75 մետր մակերես։ Ընդհանուր առմամբ ամրոցն ունի 1 կիլոմետր երկարություն ունեցող շրջապարիսպ, որի յուրաքանչյուր 6-10 մետրը մեկ հզորացված է եղել ուղղանկյուն որմնահեցերով։

Ամրոցի երկու հատվածները միմյանց հետ կապված են եղել մեջտեղում գտնվող դարպասով։ Ստորին հատվածում գտնվում է Վանի թագավորության դիցարանի ներկայացուցիչ բժշկության աստված Իրմուշինի տաճարի ավերակները, ինչպես նաև արևելքից արևմուտք տեղակայված մի շարք շինությունների մնացորդներ։ Շինությունների մի մասը նայելիս են եղել գլխավոր փողոցի կողմը։ Առկա են վիմափոր հորեր և կարասների սրահը, որի ներսում հսկայական կարասները դասավորված են չորս շարքով։

Գոյութուն ունեն Հայկաբերդ ամրոցի հիմնադրման և ժամանակագրության մասին մի շարք տեսակետներ։ Համաձայն Մծուրք քաղաքում ծնված ասորի պատմիչ Մար Աբաս Կատինայի տեղեկության հիման վրա 18-րդ դարի հայազգի աշխարհագրագետ, Մխիթարյան միաբանության անդամ Ղուկաս Ինճիճյանը ենթադրել է, որ Հայկաբերդը այն վայրն է, որտեղ Բելի դեմ հաղթական ճակատամարտից հետո Հայկը հիմնեց Հայք դաստակերտը, որի անունով շրջակա տարածքը կոչվեց Հայոց ձոր։ Համաձայն մի այլ պատմիչների՝ Հայկաբերդը հիմնադրել է Վանի թագավորության արքա Սարդուրի Բ-ն՝ այն անվանելով Սարդուրիհուրդա կամ Սարդուրիխինիլի։