Գիտե՞ք՝ ինչու էր Պարույր Սևակն այդքան թշնամիներ ձեռք բերել․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ, որոնք քչերին է հայտնի

Ականատեսները հիշում են, որ Պարույր Սևակի մահվանից մի քանի օր առաջ Գրողների միությունում հերթական համագումարն էր ընթանում։ Գրողին ընդմիջման ժամանակ անծանոթ մարդիկ են մոտենում և հայտնում, որ «Եղիցի լույս» ժողովածուի ողջ տպաքանակը հրատարակչությունից դուրս է բերվել բակ և այրվել։ Խորհրդային գրաքննությունը համարել էր, որ այս գրքում հեղափոխության կոչ է թաքնված։

Սևակը սկսել է հայհոյանքներ հնչեցնել բարձր ատյանների ներկայացուցիչների հասցեին։ Բոլորը հասկանում էին, որ դա վերջին կաթիլն էր պոետի համար։

Գրեթե ոչ ոք չի մոտեցել պոետին նրան աջակցելու համար, այնպիսի տպավորություն էր, կարծես բոլորը վախենում էին նույնիսկ մի բառ ասել` Սևակի գործերին մասնակից չդառնալու համար։ Սակայն նա միշտ արդարության կողմնակիցն էր. միայնակ դեմ էր դուրս եկել խորհրդային և ադրբեջանցի պրոֆեսոր Զիա Բունիաթովի հոդվածին։

Բունիաթովը հրապարակել էր ազգայնական բնույթի մի գործ, որտեղ Հայաստանի արևելյան մասում գտնվող բոլոր հայկական հին հուշարձանները ալբանական էր անվանել։ Դրա համար նրան նկատողություն էր արել Սևակը` գիտականորեն ապացուցելով նրա պնդումների սուտ լինելը։

Ըստ էության, արդարությունը և ճշմարտությունն ասելու համար Սևակը մի շարք թշնամիներ էր ձեռք բերել։