Գիտե՞ք, թե որն է Հայաստանի ամենաբարձր ու ամենաջրառատ ջրվեժը․ այս գեղեցկությունը անպայման տեսնել է պետք

Թռչկանի կամ ինչպես տեղացիներն են անվանում Չռանի ջրվեժը գտնվում է Շիրակի և Լոռու մարզերի սահմանին՝ Չիչխան գետի Թռչկան վտակի վրա։ Ջրվեժը համարվում է Հայաստանի գահավիժող ջրվեժներից ամենաբարձրը և ամենաջրառատը։

2008 թվականից մտել է բնական հուշարձանների ցանկը, իսկ 2011 թվականից տարածքը սահմանվել է հատուկ պահպանվող գոտի։ Ջրվեժը նաև ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։

Պատմությունների համաձայն ջրվեժը իր անվանումը ստացել է գետում ապրող ձկան շնորհիվ։ Բազմացման շրջանում ձկները լողում էին գետի հոսանքով դեպի վեր ու հասնելով ջրվեժին՝ դուրս թռչում ջրից։