Գիտե՞ք՝ որ քանդակագործը և ում կերպարով է կերտել «Ղարաբաղցի կինը» քանդակը․ եկեք պարզենք

Օպերայի մոտ՝ Սայաթ-Նովայի պողոտայի և Տերյան փողոցների խաչմերուկում գտնվում է «Ղարաբաղցի կինը» քանդակը, որը ստեղծվել է 1985 թվականին։

Քանդակի հեղինակը Դավիթ Երևանցին է՝ նույն ինքը Դավիթ Նիկոլի Բաբայանը՝ ծնված 1940 թվականի օգոստոսի 22-ին Երևանում։ Քանդակագործի քանդակներին բնորոշ են հին եգիպտական և ուրարտական արվեստի ավանդույթների արդիական վերաիմաստավորումները («Ուժ», «Կին», «Ղարաբաղցի կինը», «Մարիաննա» և այլն)։

«Ղարաբաղցի կինը» քանդակը տեղադրվել է 1988 թվականի նոյեմբերի 11-ին Օպերային թատրոնի մերձակա այգում։ Հեղինակն այն նվիրել է Մշակույթի հայկական ֆոնդին։

Քանդակագործը արձանը կերտել է ծնունդով շուշեցի, մենապարուհի ու երգչուհի Արև Բաղդասարյանի կերպարով։

Багдасарян1929.jpg
Արև Բաղդասարյան

Խորհրդային իշխանություններն արգելել էին քանդակը տեղադրել քաղաքում. այն երկու տարի գտնվում էր ձուլարանում։ Արցախյան շարժումից հետո՝ 1988 թվականին, արձանը տեղադրվեց Կարապի լճի վերին հատվածում։ Հուշարձանի պատվանդանին փորագրված է. «Ժող. արտիստ Արև Բաղդասարյանի հիշատակին»։

Ղարաբաղցի կինը քանդակ.JPG

Նշենք, որ քանդակը բրոնզից է, բարձրությունը 3 մետր է։