Այս ՀԱՅԸ փոխեց ատոմային զենքի ողջ պատմությունն ու դարձավ իր իսկ ստեղծածի զոհը. ո՞վ էր այդ երիտասարդ ֆիզիկոսը

Հարրին` Հարություն Դաղլյանի և Մարգարեթ Կարիի որդին, ընտանիքի առաջնեկն էր` բարձր, հաղթանդամ, դպրոցում ջութակի էր նվագում, սակայն երաժիշտ չդարձավ։ Ով իմանա, գուցե, դա էլ հենց ճակատագրական դարձավ։

1938 թվականին 17-ամյա Հարրին ընդունվեց Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մաթեմատիկական բաժինը, սակայն շուտով մասնագիտական ուղղություն ընտրեց միջուկային ֆիզիկան։ Բակալավրի աստիճան ստացավ Ինդիանա նահանգի Պերդյուի համալսարանում, դիսերտացիա գրեց, իսկ 1944 թվականին հայտնվեց այն ժամանակ դեռ անհայտ Լոս-Ալմոսի լաբորատորիայում։

Առաջին ռումբը Little Boy («Փոքրիկ») էր կոչվում` ուրան-235 լիցքով, այն ընկավ Հերոսիմայի վրա 1945 թվականի օգոստոսի 6-ին։ Երեք օր անց Նագասակիի վրա ընկավ «Հաստլիկը», այն ավելի բարդ միջուկ ուներ` պլուտոնիումով հագեցած։ Եվս մեկ ռումբ, որը նույնպես նախատեսվում էր Ճապոնիայի համար, Լոս Ալմոսից բերեցին։ Ճապոնիայում մի շարք մարդկանց սպանելուց հետո, նրան «Դև» անվանեցին։

 Հարրի Դաղլյանը անունով երիտասարդ ֆիզիկոսը ուսումնասիրեց կրիտիկական լիցքը։ Այդ լիցքը նա շրջապատում էր մեկուսիչ նյութով` վոլֆրամի կարբիդի թիթեղիկներով, դրանք ծառայում էին որպես նեյտրոնների անդրադարձիչներ։ Ինչպես բացատրում են ֆիզիկոսները, այդպիսի կոնստրուկցիան թույլ է տալիս տվիչներին չափել լիցքի կրիտիկականությունը։

Դաղլյանը, ինչպես և նրանից հետո Սլոտինը, անմիջապես վոլֆրամը հանեցին լիցքի վրայից, շղթայական ռեակցիա չեղավ, սակայն 24-ամյա գիտնականը մի լավ ճառագայթվեց։ Դաղլյանը մահացավ մոտ մեկ ամիս անց` տանջվելով։

«Դևին» մտցրեցին «Ջիլդա» ռումբի մեջ և փորձեցին դրանով պայթեցնել խոշոր ռազմանավը`հասկանալու համար` արդյունավետ է արդյո՞ք այն նավերը խորտակելու համար։ «Ջիլդայի» պայթյունի ուժը 23 կիլոտոննա կազմեց. դա ավելին է, քան Նագասակիի վրա պայթած ռումբինը, ճիշտ է` նավից մեկ կիլոմետրից ավել վրիպեց։