Հայերը հազարամյակներ առաջ էին մածուն մերում, երբ վրացին նույնիսկ չգիտեր թե դա ինչ է․ եկեք տեսնենք, թե ի՞նչ պատմություն ունի հայկական մածունը

Հայերս դեռ հազարամյակներ առաջ ենք սկսել մերել մածուն և այս ամենի մասին են վկայում հնագիտական բազմաթիվ գտածոներ։ Մածուն բառի հիմքում ընկած է մած արմատը, որից էլ կազմվել են մածանել, մածնուլ բայերը՝ կպչել, թանձրանալ իմաստներով։

Նախնադարում մարդիկ կաթի ավելցուկը թողել են երկար ժամանակ, կաթը վերափոխվել է «թթու կաթի»՝ մածունի։ Պատահական այդ հայտնագործությունն էլ աստիճանաբար լայն կիրառություն է ձեռք բերել։

Հայաստանում իմացել են նաև մածունի երկարատև պահպանման միջոցները։ Ամռանը մածունը տոպրակով քամել են, լցրել կճուճների մեջ և անօդաթափանց դարձնելու նպատակով վրան ճարպ լցրել։ Պահպանման եղանակներից մեկն էլ չորթանն է, որից թանապուր են եփել։

Մեր հարևան Վրաստանն էլ անտեսելով այս ամենը, որոշել է հայտարարել, որ մածունը վրացական է։ Հայաստանի էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ Վրաստանը նույնիսկ արգելել է Հայաստանին կաթնամթերք արտահանել Ռուսաստան Վրաստանի տարածքով՝ «Մածուն» անվամբ։