«Վիրավորներին տեղափոխեց կարմիր շուկա, հետո ինքը ստացավ վիրավորում, սակայն մահացու». կարդացե՛ք ՀԵՐՈՍ Անդրանիկի պատմությունը
Անդրանիկ Սուրենի Աղաջանյանը ծնվել է 1991 թվականի սեպտեմբերի 12-ին Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղում։ Սովորել է տեղի Ազնիվ Բալասանյանի անվան դպրոցում, այնուհետև ընդունվել Վ. Սարգսյանի անվաՆ ռազմական ինստիտուտ, որն ավարտել է 2012 թվականին և ընտրել Ջաբրաիլի զորամասը։
Նույն թվականի օգոստոսի 16-ին ամուսնացել է և կնոջ հետ տեղափոխվել Մեխակավան։ Ծառայության է անցել 4-րդ գումարտակում որպես դասակի հրամանատար, հետո վաշտի հրամանատար և այդ նույն գումարտակում նշանակվել զամկամբատ։

2016 թվականի Ապրիլյանի ժամանակ եղել է դիրքերում և պատվով կատարել իր առջև դրված խնդիրները։ Նա իր ծառայության ընթացքում արժանացել է
- «Մարտական ծառայություն» մեդալով,
- ՀՀ զինված ուժերի 20 տարի հոբելյանական մեդալով,
- «Ծովակալ Իսակով» մեդալով,
- «Մարտական հերթապահության» 1-ին աստիճանի մեդալով,
- և բազում պատվոգրեր։
Պատերազմի առաջին օրը ընտանիքին ուղարկում է Հայաստան, որ հանգիստ կարողանա իր գործը կատարի։ Հոկտեմբերի 3-ին վիրավորներով լիքը ուազը տեղափոխում է կարմիր շուկա և նորից վերադառնում ռազմաճակատ։ Առաջին անգամ վիրավորվելուց հետո վիրակապվում է և գնում իր զինվորների մոտ։ Զոհվում է հոկտեմբերի 5-ի երեկոյան, սակայն ՀԵՐՈՍԻ մարմինը գտնում են 76 օր հետո։
Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…