Մեկ ամիս համառ պայքար մղեց ու պաշտպանեց ՀԱՅՐԵՆԻՔԸ. կարդացե՛ք ՀԵՐՈՍ Արմեն Սահակյանի պատմությունը

Արմեն Դավիթի Սահակյանը ծնվել է 1994 թվականին Տավուշի մարզի Իջևան քաղաքում:

Ավարտելով Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական համալսարանը՝ ծառայության է անցել Ջրականում:

Մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմին: Հենց առաջին օրվանից շուրջ մեկ ամիս կատաղի մարտեր է մղել ոսոխի դեմ:

Հերոս Արմենը կյանքը տվել է հանուն հայրենիքի հոկտեմբերի 28-ին Դրմբոնը պաշտպանելիս: