«Ինքը մահից չէր վախենում, Եղնիկներում խոցել է 15-ից ավել տանկ, օգնել է վիրավոր զինվորներին». կարդացե՛ք ՀԵՐՈՍ ՎԱՀԵԻ սխրանքները

Վահե Կամոյի Ղահրամանյանը ծնվել է 1997 թվականին Լոռու մարզի Օձուն գյուղում:

Ավարտելով Վազգեն Սարգսյանի անվան համալսարանը՝ ծառայել է Պաշտպանության բանակում: Սեպտեմբերի 27-ից մարտնչել է տարբեր թևերում, հոկտեմբերի 3-ին Եղնիկներում խոցել է ավելի քան 15 տանկ:

4 օր անց Վարանդայում դուրս է բերել վիրավոր և զոհված զինվորներին: Հերոս Վահեն 6 ամիս համարվել է անհետ կորած:

Վահե Ղահրամանյանի մարմինը հայկական կողմին է հանձնվել մարտի 1-ին: Հետմահու պարգևատրվել է Մարտական Խաչ առաջին աստիճանի շքանշանով:


Երիտասարդ սպայի առօրյա գործունեության ամեն օրն ապացույցն էր նրա՝ հայրենիքին անմնացորդ ծառայելու, զինվորականների նկատմամբ սիրո և հոգատարության:

44-օրյա պատերազմում Վահեն միայն մեկ բանի մասին էր մտածում՝ հաղթել թշնամուն, թեկուզ կյանքի գնով, ու նա այդպես էլ վարվեց…