Հովսեփ Էմինին ոչ ոք չօգնեց, բայց նա երազում էր տիրապետել ռազմական արվեստին և զենքի ուժով ազատագրել հայրենիքը․ ահա թե ինչ ճանապարհ է նա անցել

Ինչպես շատ հայեր, Հովսեփ Էմինն էլ գտնվելով իր պատմական հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու, միշտ ցանկացել է իր հայրենիքի կողքին լինել։ Հակառակ հոր կամքի տղան նստել է նավը ու գնացել իր երազանքի հետևից։ Էմինի ողջ կյանքի երազանքը եղել է ռազմական արվեստի յուրացումը և հայրենիքի ազատագրումը։

Մոտ 7 ամիս նա ամեն տեսակի աշխատանք է կատարել նավի վրա, մինչ հասել է Անգլիա, որտեղ էլ հենց սովորելու էր ռազմական արվեստ։ 1759 թվականին նա դուրս եկավ Անգլիայից և ճանապարհ ընկավ դեպի Հայաստան։ 1760 թվականին Հովսեփ Էմինը գնում է Էջմիածին, հույս ունենալով, որ գոնե այստեղ նրան ու իր մտքերը կընդունեն։ Բայց այստեղ էլ է նա հանդիպում անտարբերության ու հասկանում է մի բան, որ հայերը սպասում են Ռուսաստանի օգնությանը ու որոշում է գործի անցնել։

1761 թվականին էմինը Հայաստանից վերադառնում է Անգլիա և Լոնդոնում կապեր հաստատում Ռուսաստանի դեսպան կոմս Ա. Մ. Գոլիցինի հետ: Դեսպանը ընդառաջում է Ռուսաստան մեկնելու էմինի ցանկությանը և նրան հանձնում է ոչ միայն անձնագիր, այլև ցարական արքունիքի բարձրաստիճան անձանց ուղղված հանձնարարականներ ու երաշխավորագրեր: Այստեղ նրան լավ են դիմավորում ու բազում մարդիկ սկսում են հետաքրքրվել Էմինի ծրագրերով։

Էմինը փորձում է նաև Վրաստանին ներգրավել Թուրքիայի դեմ պայքարում, բայց Հերակլ Բ թագավորը հրաժարվում է, և սկսում է ուղիներ գտնել Էմինին Վրաստանից դուրս հանելու համար։


Դրանից հետո Էմինը շրջում է Հայսատանի տարբեր բնակավայրերով, նույիսկ Արցախի իրադրությանը ծանոթանալու համար Էմինը լինում է Շուշիում, ապա անցնում Գանձասար։ Սակայն այստեղ արդեն իմանում է, որ կաթողիկոսը հրաման է տվել չօգնել իրեն, բայց նաև իմանալով, որ Խոյի ու Սալմաստի քրիստոնյաները պատրաստ են տասնութ հազար զինվոր տրամադրել իրեն՝ Էմինը ճանապարհ է ընկնում Խոյ։ Բայց Չունենալով պահանջվող գումարը` նա չի կարողանում զորք վարձել։ Ու արդեն վերջնականապես հիասթափված նա վերադառնում է Հնդկաստան։