Գիտե՞ք՝ ինչն էր Պարույր Սևակի ավտովթարի պատճառը և ինչ էր ասել Սիլվա Կապուտիկյանը՝ լսելով այդ մասին

1971 թվականի հունիսի 17-ին հարազատ գյուղից տուն վերադառնալիս Պարույր Սևակը և նրա կինը` Նելլի Մենաղարիշվիլին, ավտովթարի ենթարկվեցին և մահացան։ Ականատեսները հիշում են, որ երբ Սևակին Երևան բերեցին, բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը վշտից գլուխը կորցրել էր ու ասում էր` սա ինքնասպանություն է։ Ավելի ուշ շատերը, այս վարկածը հիմք ընդունելով, գրում էին, որ Սևակի համար միայն ինքնասպանությունը կարող էր ելք լինել ստեղծված իրավիճակից։

 Ինչպես ասում է Պարույր Սևակի տուն-թանգարանի տնօրեն Ավետիք Գրիգորյանը՝

«Սևակը նոր էր ավտոմեքենա վարել սովորում և առաջին անգամ հայտնվեց նման իրավիճակում։ Ես կարծում եմ, որ ավտովթարը տեղի ունեցավ ինչպես նրա ծանր հոգեվիճակի, այնպես էլ վարել չիմանալու հետևանքով»։

45 տարի անց մեծ պոետի մահվան պատճառ դարձած ավտովթարի իրական հանգամանքներն այդպես էլ չպարզվեցին։ Ոմանք պնդում են, որ դա ինքնասպանություն էր, մյուսները, ինչպես և Գրիգորյանը, վստահեցնում են, որ դա դժբախտ պատահար էր, իսկ ուրիշներն ընդհանրապես կարծում են, որ մեծ բանաստեղծին սպանել են։