Ի՞նչ նվիրեց հայտնի ամերիկացի նկարիչը Մարտիրոս Սարյանին իր այցի ժամանակ

1960-ականների առաջին կեսին` խռուշչովյան տարիներին, էին և բռնապետությունը որոշ չափով զիջել էր իր դիրքերը, Խորհրդային Միություն, այդ թվում նաեւ Հայաստան, սկսեցին այցելել շատ հայտնի դեմքեր՝ գրողներ Ջոն Սթայնբեքը, Ջոն Ապդայկը, Վիլիամ Սարոյանը, նկարիչ Ռոքուել Քենտը, օսքարակիր կինոբեմադրիչ Ուիլիամ Ուայլերը եւ այլք: Այդ թվականներին բոլորը, ովքեր եկել են Հայաստան, այցելել են Մարտիրոս Սարյանին:

Ռոքուել Քենտը իր այցի շրջանակներում մոտ 50 կտավ նվիրեց Խորհրդային Միությանը, այդ թվում՝ Հայաստանի Ազգային պատկերասրահին:

Երկար տարիներ Մարտիրոս Սարյանի արվեստանոցում կարելի էր տեսնել ձեռքը ճակատին դրած Էսկիմոսի փոքրիկ արձանիկ: Մուգ գույնի մարմարից եւ բավական ծանր արձանիկի պատմությունը հայտնի դարձավ արխիվն ուսումնասիրելու ժամանակ, երբ գտնվեց մի լուսանկար, որում Քենտն է` ձեռքին էսկիմոսի արձանիկը բռնած` ինչ-որ բան է պատմում Սարյանին, իսկ նրա դիմաց՝ սեղանի վրա, դրված է այն տուփը, որի մեջից հանվել է արձանիկը: Պարզ դարձավ, որ արձանիկը Ռոքուել Քենտն էր նվիրել Սարյանին: