«Ինքը միշտ երազում էր դառնալ զինվոր ու մնալ բանակում ծառայելու». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Տիգրանին

Տիգրան Բերակչյանը Ապրիլյան Քառօրյայի հերոսներից է: Ծնվել է 1997 թվականի մարտի 22-ին Երևանում: Տիգրանը ուսմանը զուգահեռ նաև աշխատել է և այնպես էր դասավորել, որ աշխատանքի պատճառով ուսումը չտուժի:

Տիգրանը երազում էր զինվոր դառնալ և ծառայել հենց Արցախում, իսկ ծառայության ընթացքում էլ որոշել է զինվորական դառնալ՝ մնալ բանակում ծառայելու: Քանաքեռի Կոստան Զարյանի անվան համար 117 հիմնական դպրոցում, որտեղ Տիգրանը սովորել է, պատմության դասասենյակը կոչել են նրա անունով:

Մարտական դիրքը պաշտպանելիս թշնամու հանկարծակի հարձակման ժամանակ նրանց անձնակազմը քայլ անգամ չի նահանջել, ցուցաբերելով խիզախություն ու արիություն` փորձել է բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանել և հետ շպրտել հակառակորդին: Անհավասար մարտերի ընթացքում դիրքի անձնակազմը մարտնչել է մինչև վերջին փամփուշտն ու ընկել քաջի մահով:

Տիգրանը զոհվել է ապրիլի 2-ին՝ Ջաբրայիլի դիրքերում հակառակորդի դեմ մղված պայքարում։ Նա ապրիլյան պատերազմում 18 անհետ կորած զինվորներից էր, որոնց մարմինները օրեր անց վերադարձրին հայկական կողմին:

May be an image of one or more people, military uniform and text that says "ARMENPRE -"

Տիգրան Բերակչյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» և «Արիության» շքանշաններով։

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…