«Ընկերոջ հետ կյանքը վտանգի ենթարկելով՝ 40 զինվորի համար հաց են տարել». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Արմենին
Արմեն Գևորգի Գալստյանը ծնվել է 2001 թվականին օգոստոսի 10-ին Երևանում: Սովորում էր Երևանի թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանում։ Հայոց բանակ է զորակոչվել 2019 թվականի դեկտեմբերի 16-ին: Ծառայել է Ջրականում, մասնակցել է 44 օրվա դաժան պատերազմին: Մարտեր է մղել Ջրականում, Վարանդայում, Մարտունիում:
Ընկերոջ հետ կյանքը վտանգի ենթարկելով՝ 40 զինվորի համար հաց են տարել:


Արմեն Գևորգի Գալստյանը անմահացել է իր 6 մարտական ընկերների հետ նոյեմբերի 2-ին Մարտունի 2-ի դիրքերում: Անմահացել է անօդաչուի հարվածից:
Պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:
Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին...
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք...