«Մեռիր այնպես, որ մահդ էլ ծառայի հայրենիքիդ». ՀԵՐՈՍ Աշոտը հավատարիմ մնաց իր սկզբունքին ու զոհվեց հանուն ՀԱՅՐԵՆԻՔԻ

Աշոտ Կոստյայի Մաթևոսյանը ծնվել է 1978 թվականի մայիսի 7-ին Երևանում։ Ավարտել է տեղի թիվ 173 ֆիզմաթ դպրոցը, այնուհետև Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտը և ստացել «Նյութական ռեսուրսների կառավ. և արտադ. միջոցների մեծածախ. առևտրի կազմակ.» մասնագիտություն։

Հայոց բանակ է զորակոչվել 1999 թվականին: Ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում և ծառայությունն ավարտել է լեյտենանտի կոչումով։ Ամուսնացել է 2002 թվականին, ունի 3 անչափահաս երեխա։

2020 թվականի հուլիսին մեծ ներդրում է ունեցել Տավուշյան մարտերում։

Սեպտեմբերի 27-ին պատերազմի լուրն առնելով մեկնել է ռազմաճակատ։ Կռվել է Ջրականում, Հադրութում, այնուհետև եղել է շտապօգնության մեքենայի վարորդ։ Արցախի տարբեր շրջաններից վիրավոր զինվորներին առաջին բուժօգնություն ցույց տալով՝ տեղափոխել են մասնագետների մոտ։

Զոհվել է հոկտեմբերի 28-ին Կարմիր շուկայում հերթական անգամ վիրավոր զինվորներ տեղափոխելիս։

Աշոտ Մաթևոսյանը միշտ առաջնորդվում էր Նժդեհի խոսքերով. «Մեռիր այնպես, որ մահդ էլ ծառայի հայրենիքիդ»:

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…