«Զոհվեց, երբ վիրավոր ընկերոջն էր հանում մարտի դաշտից». կարդացե՛ք ՀԵՐՈՍ Արտակի պատմությունը

Արտակ Հուսիկի Վարդանյանը ծնվել է 1986 թվականի սեպտեմբերի 22-ին Արարատի մարզի Մասիս քաղաքում։ 2010 թվականին ավարտել է Հայաստանի Պետական Ագրերային համալսարանի Հողաշինություն և հողային կադաստր բաժինը՝ ստանալով տեխնիկայի և տեխնոլոգիայի բակալավրի աստիճան։

Աշխատել է տարբեր ոլորտներում՝ ցուցաբերելով մասնագիտական բարձր պատրաստվածություն և անկոտրուն կամք։ Աչքի էր ընկնում իր պահպանողական բնավորությամբ, նվիրվածությամբ, հայրենասիրությամբ։ Բայց պահպանողական հայացքները զուգակցված էին գեղեցիկը զգալու, ընկալելու անասելի կարողությամբ։

Պատերազմի հենց առաջին օրը կամավորագրվել և որպես հրետանավոր մեկնել է ռազմաճակատ, ծառայել է Մարտունի 2-ում։ Զոհվել է նոյեմբերի 1-ին՝ փրկելով վիրավոր ընկերոջ կյանքը։

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…