Գիտեի՞ք, որ Ոսկե Գլոբուսի արժանացած «Դոկտոր Հաուս» սերիալի ռեժիսորն ու պրոդյուսերը ՀԱՅ Է. ո՞վ է մեր ՀԱՅՐԵՆԱԿԻՑԸ և ինչպե՞ս նա փոխեց կինոյի ողջ ընթացքը

Ռեժիսոր, պրոդյուսեր, դերասան և սցենարիստ հայազգի Դերան Սարաֆյանը ծնվել է 1958 թ. հունվարի 17-ին Լոս Անջելեսում: Հայրը՝ Ռիչարդ Սարաֆյանը, մասնագիտությամբ ռեժիսոր է, և Դերանը դեռ մանկուց մեծ սեր է տածել արվեստի հանդեպ:


Սարաֆյան կրտսերը նկարահանել մի քանի հայտնի հեռուստասերիալների հայտնի էպիզոդներ: Դրանց շարքում են 2002-2012 թ. թ. նկարահանված Մայամիում տիրող հանցագործությունների և դրանց բացահայտումների մասին պատմող «C.I.S. հանցագործության վայրը Մայամի/CSI: Miami», մի խումբ բժիշկների և նրանց առօրյայի մասին պատմող «Դոկտոր Հաուս/House, M.D.», Օլիվիա Դանեմ անունով Ֆեդերալ հետախուզական բյուրոյում աշխատող մի կնոջ մասին պատմող «Ծայր/Fringe», հայտնի և սիրված «Կորստյալները/Lost» և այլ հայտնի հեռուստասերիալներ:

Այժմ անդրադառնանք այ մեծանուն ՀԱՅԻ ամենահայտնի նախագծերին, որոնք հայտնի են ամբողջ աշխարհում:

  • Դոկտոր Հաուս/Доктор Хаус/House, M.D., 2004-2012

Հմուտ բժիշկ Հաուսը մի խումբ բժիշկների հետ բացահայտում և բուժում է ցանկացած հիվանդություն և մարդկանց նորից ապրելու հնարավորություն է շնորհում: Հաուսը իր տեսակի մեջ լավագույնն է,  նրա մասին կարծիքները, սակայն, հակասական են. նրան սիրում են, նրանից վախենում են, երբեմն նա անտանելի է լինում, նրան անգամ ատողներ կան, սակայն այն պնդումը, որ նա լավագույնն է, ոչ ոք չի կարող հարցականի տակ դնել:

2006 և 2007 թ.թ.  Հյու Լորին արժանացավ «Ոսկե գլոբուսի»՝ «Լավագույն դերասան» անվանակարգում:

  • Դժոխք անիվների վրա/Ад на колёсах/Hell on Wheels, 2011-2016

Գլխավոր հերոսը Կալեն Բոհանոնն է, որը նախկինում զինվորական է եղել: Կալենի կնոջը բռնաբարել և սպանել են և նա չի կարող համակերպվել դրա հետ: Նա նպատակ ունի. կյանքի գնով գտնել և պատժել մեղավորին: Սակայն ամեն ինչ այքան էլ հեշտ չէ, որքան որ թվում է առաջին հայացքից. Կալենի ճանապարհը լի է խոչընդոտներով: