«Մի տղուս կորցրի պատերազմում, մյուսն էլ շարունակում է ծառայել հայրենիքին». մայրը պատմում է ՀԵՐՈՍ ՈՐԴԻՆԵՐԻ մասին, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ավագ լեյտենանտ Վահե Ղահրամանյանի մասին արդեն խոսել ենք: Սակայն չենք նշել մի կարևոր փաստ. այն, որ Վահեի հետ պատերազմի դաշտում է եղել նաև նրա եղբայրը՝ ժամկետային զինծառայող Լևոն Ղահրամանյանը, ով անցնել է պատերազմի արհավիրքի միջով, կորցրել է եղբորը և այժմ կրկին շարունակում է ծառայել հանուն հայրենիքի:

Տիկին Էմման՝ հերոս եղբայրների մայրը, անսահման կարոտով է հիշում որդիների մանկությունն ու պատանեկությունը: Տղաները դեռահաս էին, երբ ընտանիքով Օձունից տեղափոխվեցին Երևան:

Այն միտքը, որ երկու որդին էլ ռազմի դաշտում են ու կռիվ են տալիս թշնամու դեմ, հանգիստ չէր տալիս տիկին Էմմային: Մայրը նույնիսկ ցանկություն է հայտնել մեկնել այնտեղ և իր օգնությունը ցուցաբերել վիրավոր զինվորներին, նա անգամ մեղադրում է իրեն՝ ասելով, որ եթե այնտեղ լիներ, Վահեն հիմա գուցե ողջ լիներ…