Գիտե՞ք, որ Նապոլեն Բոնապարտի սպասքը գտնվում է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ահա, թե որ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՆ է պահում այդ նմուշը

Մայիսի 20-ը Մեղուների միջազգային օրն է: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մեղուներին նվիրել է առանձին օր, որպեսզի բարձրացվի նրանց նշանակության մասին տեղեկացվածությունը։

Հետաքրքիր է, որ մարդիկ մեղր են ստացել դեռևս քարե դարում: Իսպանիայում գտնվող քարանձավներում հայտնաբերվել է հնագույն ժայռապատկեր (մոտ 8 հզր. տարվա), որտեղ մարդը բարձրանում է ծառ` վայրի մեղուների փեթակից մեղր հանելու նպատակով:

Այս առիթով Ձեզ մի հետաքրքիր վայրի մասին ենք ուզում պատել, որը գտնվում է ոչ մեզնից հեռու: Մեղուների թանգարան, որը գտնվում է Գետաշեն:

Այս անգամ պատմելու եմ Գեղաշեն գյուղի մեղուների թանգարան այցելության մասին, որտեղ կարող եք տեսնել մեղվի տեսքով բազմատեսակ իրեր։ Ի դեպ, թանգարանն իր տեսակի մեջ եզակի է, նպատակն էր ստեղծել մի վայր, չհանդիպող՝  նույնիսկ միջազգային պրակտիկայում։   

Թանգարանի բակում գտնվում է  աշխարհի ամենամեծ մեղվի արձանը։ Ցավոք, լուսանկարներով չեմ կարող կիսվել, քանի որ այցելությանս ընթացքում թանգարանն ավարտուն չէր։

Այստեղ առկա են 47 երկրից ցուցանմուշներ, որոնք հավաքվել են 50 տարիների  ընթացքում։ Նախաքրիստոնեական շրջանի իրերից մեկը  հայկական է։ 192 թվականին Արտաշես Երկրորդը` Հունաստանում պատվիրում է դրամներ, որի մի երեսը մեղու է, մյուս երեսն՝  իր կիսադեմն է։ Դրամներից միայն 4-ն են պահպանվել։ Այս մեկը Համբուրգից են ձեռք բերել, մի իրանցու մոտից։ 

Այստեղ նաև կարող եք տեսնել 1840 թվականին Էդինբուրգում մեղուների պատմության մասին հրապարակված գիրք,  որում առկա է 30 ձեռակերտ նկար,19-ը՝ գունավոր։ 

Ամենահետաքրքիր ցուցանմուշների շարքը շարունակվում է։ Պարզվում է Նապոլեոն Բոնապարտը հրապուրված է եղել մեղուներով։ Դա է պատճառը, որ մեղուների մի տեսակ կոչվում է Նապոլեոնյան մեղուներ։ Ֆրանսիայի կայսրն այնքան էր պաշտում մեղուներին, որ անձնական սենյակի,տան կահավորանքի, ծածկոցների, գորգերի  վրա պատկերում էր մեղուներ։ Գեղաշեն գյուղի այս թանգարանում կարող եք տեսնել գեներալ Բոնապարտի անձնական սպասքից մեկ ափսե։