Մոռացված հավատալիքներ. ահա, թե ինչպես էին հայերը հնում պաշտպանում իրենց տունն ու ունեցվածքը

Դաղդղանը, կամ  խաչակը, հայկական փայտե հմայիլ է, որը, ըստ հայկական ժողովրդական հավատալիքների, համարվում էր չարխափան ուժ։ Դաղդղանը կիրառում էին մարդկանց, անասուններին ու տունը չար աչքից ու դժբախտություններից պաշտպանելու համար:

Դաղդղանները, ըստ ժողովրդական հավատալիքների, ունեին չարը խափանող հատկություն, վանում էին դժբախտությունները, ուստի դրանք լայնորեն կիրառվում էին կենցաղում։ Դաղդղան կիրառում էին մարդկանց, երեխաներին, խոշոր եղջերավոր անասուններին, տունը, գոմը և զանազան առարկաներ պաշտպանելու համար։

Պատրաստում էին տարբեր չափի դաղդղաններ։ Տունը չար աչքից պաշտպանելու համար մեծ դաղդղաններ էին կիրառում, որոնք կախում էին հիմնականում մուտքի դռան մոտ կամ տան ներսում՝ կենտրոնական սյան վրա կամ որևէ այլ աչքի ընկնող տեղում, ամրացնում էին գոմի սյունից կամ շեմքի վերևում: