«Փրկեց զինվորների կյանքը իր կյանքի գնով». ճանաչե՛ք ավագ սերժանտ Գևորգ Բաբայանին, ով ՀԵՐՈՍԱՑԱՎ մարտի դաշտում

Գևորգ Լևոնի Բաբայանը ծնվել է 1991 թվականին օգոստոսի 27-ին Ստեփանակերտում: Սովորել է տեղի 3-րդ միջնակարգ դպրոցում: Հայոց բանակ զորակոչվել է 2009 թվականին: Ծառայել է Մատաղիսի զորամասում, իսկ զորացրվելուց հետո 2012-2014 թվականներին ծառայության է անցել Ասկերանի զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող: 2018 թվականին ծառայել է ՊԲ-ի հատուկ նշանակության ջակատայինում որպես հետախույզ-գնդացրորդ:

Պատերազմի առաջին իսկ օրը մեկնել է ռազմաճակատ, եղել է տարբեր թեժ կետերում: Ավագ սերժանտ Գևորգ Բաբայանը իր ծառայողական պարտականությունները կատարում էր բարեխղճորեն, պատասխանատվության բարձր զգացումով:

Զոհվել է հոկտեմբերի 10-ին Հադրութում՝ փրկելով տասնյակ զինվորների կյանքեր: Pարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Ամուսնացած էր ունի 1 որդի:

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…