Ինչու՞ Արցախի ամենահայտնի աղբյուրը կոչվեց ՙՙՐԱՖՖՈՒ ԱՂԲՅՈՒՐ՚՚ և ի՞նչ կապ ունի ՀԱՅ գրողը դրա հետ. գիտե՞ք այս պատմության մասին

  • ՐԱՖՖՈՒ ԱՂԲՅՈՒՐԸ
    Գտնվում է Արցախի Դահրավ գյուղում, Շնաքար կոչված բարձրադիր լեռան ճակատին

Այս զարմանահրաշ ու գեղեցիկի աղբյուրի մասին ի հետաքրքիր ավանդազրույց են պատմում:

Տարիներ առաջ Րաֆֆին գալիս է Դահրավ գյուղը` տեղի քաջերի պատմությունը գրելու: Նա շրջում է տնետուն, հարց ու փորձ անում ծերերին, կարդում մամռակալած քարերի գրերը: Րաֆֆու խնդրով գյուղացիները շուռ են տալիս Աբրահամենց այգու մոտ ընկած հսկայական սալ քարը` նրա վրա եղած գրերը կարդալու համար: Րաֆֆու մեկնելուց հետո, այս սալ քարի տակից սկսում է առատ ջուր բխել: Դահրավցիների ուրախությանը չափ չի լինում, քանի որ մինչ այդ ջուր բերելու համար նրանք ստիպված էին իջնել մոտակա ձորը: Այդ ջուրը հիմա էլ կա և կոչվում է Րաֆֆու աղբյուր: