Այս ՀԱՅ ՀԵՏԱԽՈՒՅԶԸ թշնամու քթի տակ վնասազերծեց հարյուրավոր ականներ ու առաջ տարավ ռուսներին. եկեք չմոռանանք ՀԱՅ ՀԵՐՈՍԻՆ

Մեծ Հայրենականում կռված հայ մարշալներից, ծովակալներից և այլ սպաներից բացի, կան նաև հազարավոր այլ հայեր, որոնք զինվորական բարձրաստիճան կոչումներ չեն ստացել, բայց անգնահատելի ավանդ են ունեցել ընդհանուր հաղթանակում։ Նրանցից մեկը Սերգեյ Սիվիկյանն էր, որը պատերազմն ավարտեց ավագ սերժանտի կոչումով` դառնալով Փառքի երեք աստիճանի շքանշանների ասպետ։

Մայկոպում ծնված Սերգեյ Սիվիկյանին բանակ զորակոչեցին 18 տարեկանում` 1943 թվականին, երբ պատերազմի ճակատագիրը դեռ պարզ չէր։ Ուսումնական արագացված դասընթացներ, սակրավորի հիմնական հմտություններ, և կրտսեր սերժանտ Սիվիկյանը հայտնվեց ռազմաճակատում, այն էլ ամենաթեժ ուղղություններից մեկում` Ուկրաինական 3-րդ ճակատի հետ։ 

Հասարակ սակրավոր չէր, այլ սակրավոր-հետախույզ։ Սա նույնիսկ ամենավառ երևակայության մեջ անհնար է պատկերացնել: Խումբը թշնամու քթի տակից պետք է թիկունք տեղափոխվեր։ Բնականաբար աննկատ։

Սիվիկյանի ստորաբաժանումն ականազերծեց դաշտերը փոքրիկ տարածքում, և կրտսեր սերժանտն իր ձեռքով վնասազերծեց ավելի քան 50 ական։ Նա արժանացավ Փառքի առաջին շքանշանի, որը հերոսին հանձնեց 46-րդ բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գլագոլևը

Երկու ամիս անցավ, և կրտսեր սերժանտին «հատուկ առաջադրանքի» ուղարկեցին։ Հետախույզների խումբը` Սիվիկյանի գլխավորությամբ, 1944 թվականին ներխուժեց թշնամու դիրքերը և երեք օր մնաց հակառակորդի թիկունքում, արժեքավոր հետախուզական տվյալներ հայթայթեց, պարզեց ուժերի և միջոցների առկայությունը Նովո-Խորտիցա, Չերվոնա Պերեմոգա և Դոլգիևկա գյուղերի շրջանում»։ 

1944 թվականի օգոստոսին, 2 օր առանց քնելու և հանգստանալու ջոկատն իրականացրեց կրակակետերի և արգելափակոցների համակարգի հետախուզումը։ Սիվիկյանն անձամբ երկու միջանցք բացեց ականների դաշտերի միջով և երկուսը` մետաղալարերի արգելափակոցների միջով։ Երբ գրոհը սկսվեց, արդեն ավագ սերժանտ Սիվիկյանը լուրջ կոնտուզիա ստացավ, սակայն շարունակեց կատարել մարտական առաջադրանքը։

Սիվիկյանը բուժման գնաց, երբ արդեն ավագի կոչում էր ստացել, այնուհետև ստացավ Փառքի 1-ին աստիճանի շքանշանը` համալրելով փառքի հավաքածուն և այն ավարտուն դարձնելով։

Դրանից հետո Սիվիկյանն այլևս մարտական գործողությունների չմասնակցեց, պատերազմի ավարտից հետո Նրան կանչեցին Մոսկվայի Կարմիր հրապարակում մասնակցելու Հաղթանակի շքերթին։

Այնուհետև Սիվիկյանը վերադարձավ հարազատ Մայկոպ, սկսեց բանվոր աշխատել և շատ արագ բավականին խոշոր արտադրական միավորման տնօրենի տեղակալ դարձավ։ Ճակատագրի հեգնանքով Սիվիկյանը կյանքից հեռացավ նույն այդ հաղթանակի օրը` 1971 թվականի մայիսի 9-ին: