Վիլյամ Սարոյանը ուներ սկզբունքներ, որոնց միշտ հետևում էր, բայց կինը կարողացել էր շրջանցել այդ ամենը․ գիտե՞ք, թե տարիներ շարունակ ինչի մասին է նա խաբել ամուսնուն

Վիլյամ Սարոյանը հազվադեպ էր կարողանում հանդիպել ընկերների հետ, բայց այս հանդիպումը փոխում է նրա կյանքը։ Սարոյանի ընկերը նրան ծանոթացնում է Քերոլ Մարկուսի հետ, ով այդ ժամանակ դեռ 17 տարեկան էր, բայց աղջիկը կարողանում է գերել գրողի սիրտը։

Չնայած բոլոր տարաձայնություններին և վեճերին, նրանք 1943 թվականին ամուսնանում են։
Սարոյանը զինվորական ծառայության մեջ էր, երբ 1943 թվականին լույս աշխարհ է գալիս նրա առաջնեկը: Ծնողները նրան Արամ են անվանում․ դա Սարոյանի ամենասիրելի հայկական անունն էր: Իսկ 1946 թվականին ծնվում է Վիլյամի և Քերոլի դուստրը, ում անվանում են Սարոյանի տատիկի հիշատակին՝ Լյուսի:

Սարոյան ամուսինները շատ մոտ էին Չառլի Չապլինի և Օոնա Օնեիլի հետ, ով նաև Քերոլի մանկության ընկերուհին էր: Հերթական հանդիպումից հետո էլ Սարոյանը տուն վերադառնալիս բացահայտում է այն, ինչ կինը չէր համարձակվում ասել։

Կինը բազմիցս ցանկացել է ասել իր ազգության մասին, բայց ամեն անգամ հիշել է Սարոյանի խոսքերը «Ոչինչ աշխարհում չի կարող մեզ բաժանել, եթե իհարկե հրեա չես»։ Հրեաների հետ կապված Սարոյանը մի պատմություն ուներ․ 12 տարեկանում հրեական մի խանութի ցուցափեղկին տեսել է մեծ տառերով գրված «զեղչ» ու ուրախ ավելի է մոտեցել և նկատել է, որ փոքր տառերով էլ գրված է «հայերի մուտքն արգելվում է»։

Բայց Քերոլը որոշում է, որ արդեն ժամանակ է ու երբ գիշերը պառկած են լինում, ասում է․

-Ես հրեա եմ,

-Ինչպես թե, ճիշտ հասկացա քեզ, ուզում ես ասել, որ դու հրեա ես: Դե վե՛րջ տուր, փոքրի՛կս, քեզանից ինչ հրեա: Ինչպես կարող է քեզ նման գեղեցկուհին հրեա լինել։

Բայց երբ իմանում է ամբողջ ճշմարտությունը լքում է ընտանիքը։ Որոշ ժամանակ անց նորություն տարածվեց, որ Քերոլը նորից է ամուսնանում։ Այդ ժամանակ Սարոյանը փորձեց անել ամեն բան, որ նախկին կինը նրան ևս մի հնարավորություն տա։ Կինն էլ համաձայնվեց նորից ամուսնանալ իր հետ։ Ամուսնությունից հետո նրանք գնում են մեղրամսի, բայց երկրորդ ամուսնությունն էլ երկար չի տևում ու արդյունքում տարբեր վեճերից հետո նրանք նորից բաժանվում են։