«Պապ, փնտրիր բոլոր հիվանդանոցներում ու գտի զինվորներիս, պապ, էրեխեքս աչքիս առաջ զոհվում են, չգիտեմ ինչ անեմ». ՀԵՐՈՍ հրամանատարը զոհվեց՝ փրկելով իր զինվորների կյանքը

44-օրյա պատերազմի ՀԵՐՈՍ 24-ամյա Ժորա Քթրյանը Շիրակի մարզի Մայիսյան գյուղից էր: Ընտանիքի միակ որդին էր, չորս քույրերի միակ եղբայրը…

2 տարվա ժամկետային զինծառայող էր, երբ սկսվեց պատերազմը: Նախօրեին հերոսը հարազատ Գյումրիում էր: Հարազատները վերջին անգամ այդ օրն են տեսել ժորային: Պատերազմի օրերին Ժորային երբ հարմար էր լինում, տուն էր զանգում, հոր ու քույրերի հետ խոսում։

Երբ զոհեր էր ունենում, մեծ ցավ էր ապրում, ցավ, որը կապրեր հարազատ հայրը` զավակին կորցնելիս։ Այդ կորուստը իրենն էր համարում ու էլ ավելի լցվում վրեժով։ Պատերազմի հենց առաջին օրը զինվորներից մի քանիսը վիրավորվում են։ Ժորը, տեսնելով այրվող տեխնիկան, չի կորցնում իրեն, վազելով մոտենում է ու սկսում իր իսկ ձեռքերով հանգցնել կրակը։ Տղաներին ուղարկում է Երևան։ Այնուհետև զանգում է հայրիկին, տալիս տղաների տվյալները և լացակումած ձայնով ասում.

"Պապ, փնտրիր բոլոր հիվանդանոցներում ու գտի էրեխեքիս, իմացիր, ինչ վիճակում են, ինչ խնդիրներ ունեն, ամեն հարցում կoգնես նրանց ու անպայման կզանգես ինձ, շատ անհանգիստ եմ"։

Ասել էր.

"Պապ,տեղս չեմ գտնում, չգիտեմ ինչ անեմ, էրեխեքս աչքիս առաջ զոհվում են, վիավորվում, ու ես ոչինչ չեմ կարող անել, ոչինչով չեմ կարող օգնել"։ 

Ժորայի ձեռքերը այրված էին, բայց ինչքան էլ մարտական ընկերները ասում էին՝ գնա պառկի հոսպիտալ, ասում էր՝ զինվորներիս մենակ չեմ թողնի ու գնամ, բա ո՞վա իրանց տիրություն անելու, ո՞վա օգնելու։ Էդպես էլ չգնաց, ինքնուրույն վիրակապեց ձեռքերը և շարունակեց իր կռիվը, և այդպես 33 օր շարունակ, մինչև հոկտեմբերի 29-ը…

Ցերեկը, ժամը 1-2 ընկած սահմանում, Մարտակերտի Ներքին Հոռաթաղի դիրքերից մեկում, Ժորան փորձում էր նոր ստացած զինտեխնիկան կարգի գցել, զինվորներին էլ ասել էր մնան թաքստոցում ու դուրս չգան, մինչև ինքը կարգավորի ու գործի դնի։ Հենց այդ պահին, թշնամու սնարյադից թիկունքից ծանր բեկորային վնասվածքներ է ստանում ու անմահանում… անմահանում՝ փրկելով իր իսկ զինվորներին, պաշտպանելով իրեն վստահված հայրենի սահմանը… պաշտպանելով իր իսկ կյանքի գնով…

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին...       
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք...