«Զոհվեց վիրավոր ընկերներին կռվի դաշտից դուրս բերելիս». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Սերժին

Սերժ Արմենի Բեգլարյանը ծնվել է 2000 թվականի նոյեմբերի 30-ին Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում։ Սովորել է տեղի Մնացական Ղազարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում։

Դպրոցից հետո աշխատանքային բուռն կյանքը Սերժին թույլ չէր տալիս մտածել ուսման և մասնագիտություն ձեռք բերելու մասին, սակայն 2018 թվականին Սերժը որոշում է կայացրել ընդունվել Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջի խոհարարական բաժին։

Ընդամենը մեկ կիսամյակ սովորելուց հետո՝ 2019 թվականի հունվարի 18-ին անցել է ծառայության Հադրութում։ Դեռ ծառայության սկզբում, լինելով օրինակելի զինվոր և մարդ, սերժանտ դառնալու առաջարկ է ստացել, սակայն մերժել է` կարծելով, որ չի կարող նման պատասխանատու գործը արժանապատիվ կատարել։

Մասնակցել է թեժ մարտերին պատերազմի առաջին իսկ օրվանից: Զոհվել է հոկտեմբերի 1-ին` չարաբաստիկ պատերազմի 3-րդ օրը, վիրավոր ընկերներին կռվի դաշտից դուրս բերելիս։

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…