«Պարո՛ն նախագահ, Ձեր ձեռքում հենց իմ սիգարն է». ո՞վ է աշխարհի ամենահայտնի սիգարների ՀԱՅ ստեղծողը և ինչպե՞ս նա տեղը դրեց ԱՄՆ նախագահին

Ավո Ուվեզյանը 2017թ–ի մարտի 22–ին նշել է ծննդյան 91–րդ տարեդարձը և մի քանի օր անց հանգիստ հեռացել այս անցավոր աշխարհից։ Նա երաժշտության և նրբաճաշակ սիգարների կենդանի պատմություն էր։

Ընտանիքը հասցրել է օսմաններից մազապուրծ փախչել Լիբանան հայտնի ողբերգական իրադարձությունների ժամանակ, և 1926թ-ին լույս աշխարհ է եկել Ավոն` ի ծնե Կոյումջյան։ Ուվեզյան ազգանունը, որով նրան գիտեր աշխարհը, կեղծանուն է։ Ավոյի հորն անվանել են «մոծակ» (Մարաշի հայկական բարբառով հնչում է «ուվեզ»), այդպես մականունը դարձել է ապրանքանիշ։

Իր փայլուն լեզվաբանական հմտություններով հոր մահվանից հետո նա հայտնվում է Նյու Յորքում և մնում այտեղ:

Նա ստեղծում էր ջազի իդելական հեքիաթ: 1960-ականների կեսերին նա երաժշտություն է գրել, որին հետո խոսքեր են ավելացրել, և այդպես ծնվել է Strangers in the Night երգը, որն անմահացրել է Սինատրան։ Ուվեզյանը ստիպված է եղել դատի տալ հեղինակային իրավունքի համար և այդ իրավունքը ստացել է 1968թ-ի հոկտեմբերին։

Ավոն սկսել է սիգարներով զբաղվել 10 տարի անց, երբ արդեն մոտ 50 տարեկան էր։ «Ես ուշ եմ մտել այդ բիզնես, ուստի որոշեցի, որ սխալվելու իրավունք չունեմ։ Իմ սիգարները պետք է լավագույն որակ, բարձրակարգ փաթեթավորում ունենան և վաճառվեն խելամիտ գնով:

Այդ ժամանակ Ուվեզյանը Պուերտո Ռիկոյում բացել է ջազ բար, իսկ հետո դոմինիկյան ծխախոտային ընկերություններից մեկն Ավոյին դրդել է հողատարածք գնել երկրում, և նա Դոմինիկյան Հանրապետությունում բացել է սեփական պլանտացիան։ AVO սիգարները դարձել են աշխարհի ամենահարգի և թանկ սիգարներից մեկը։

Սկզբում  վաճառել է հենց իր դաշնամուրի մոտ, երբ ջազ է նվագել։ Մարդիկ մոտեցել են, սիգար վերցրել, վճարել և ծխել։ Ուվեզյանը մտածել է, որ սիգար վաճառելն ավելի շահավետ է, քան նվագելը։ Նրա կարծիքով` երաժշտությունն օգուտ է տալիս հոգուն, իսկ սիգարը` գրպանին, իսկ քանի որ այն ամենը, ինչ արել է այդ մարդը, դարձել է ապրանքանիշ, ապա հաջողությունը երաշխավորված է եղել։

Ավոյի մոտ ամեն ինչ պետք է անսովոր և հետաքրքիր լիներ։ Ահաև Ջորջ Բուշի հետ հանդիպումը դառնում է նրա կյանքի անմոռանալի դեմքերից մեկը։ Մի անգամ Պուերտո Ռիկոյում Ուվեզյանն իր սիգարն է ծխել հյուրանոցի դռների մոտ, երբ հյուրանոցի դիմաց կանգնել է ԱՄՆ նախագահի լիմուզինը։ Բուշը, անցնելով նրա կողքով, զգացել է սիգարի հոտը, ժպտացել և ասել.

«Տեսնում եմ՝ դուք իմ սիգարներից եք ծխում»։

Ես էլ պատասխանեցի՝ «Ո՛չ, Պարո՛ն նախագահ, այդ Դուք եք իմ սիգարներից ծխում։ Ես Ավո Ուվեզյանն եմ…»: