«Այսօր Չարենցը մահացավ». ի՞նչ գաղնի գրություն էր թողել բանտարկյալներից մեկը և արդյո՞ք ՉԱՐԵՆՑԻ մահվան պատճառը թմրանյութն էր

Իսկ 1935 թվականի սկզբին Չարենցին մի քանի հարցաքննության ենթարկեցին, որոնցից նա վերադառնում էր հոգեպես ճնշված և երկար վերականգնվում էր։ Սակայն Խորհրդային իշնանությունները իրենց սպասեցնել չտվեցին, 1936 թվականի աշնանն արդեն Չարենցից երկիրը չլքելու գրություն էին վերցրել։

Բանաստեղծի երկրորդ կինը` Իզաբելա Չարենցը, հիշում էր, որ 1937 թվականի շոգ ամռանը Չարենցը նրան երեխաների հետ Ծաղկաձոր տարավ, իսկ մեկ ամիս անց հուզված վերադարձավ։ Նա հետ տարավ ընտանիքին Երևան. երբ նրանք հեռանում էին, փողոցում մարդկանց հոծ զանգված էր հավաքվել, զուռնաչիները տխուր երաժշտություն էին նվագում։ Հարցին` ինչի համար է այս ամենը, Չարենցը պատասխանեց. «Թող նայեն հայ բանաստեղծի վերջին ուղուն»։

Հուլիսի վերջին եկան նրա հետևից։ Նա չհավաքվեց, վեր կացավ և գնաց, կարծես խանութ էր դուրս գալիս հաց գնելու, ամեն օրվա պես։ Կարծես ենթադրվում էր, որ շուտով վերադառնալու է։

Իզաբելան 15 օր փնտրում էր ամուսնուն, անգամ դին չէր կարողանում գտնել: Նրան ոչ ոք չէր պատասխանում, հաճախ նույնիսկ չէին խոսում նրա հետ` ոմանք անտեղյակությունից, ոմանք ամոթից։ Նա հասկացավ, որ Չարենցն այլևս չի վերադառնա։

Եվ երբ հասկացավ, զանգահարեցին բանտից։ Ասացին` մորֆի բեր. նա վազեց դեղատուն, 100 գրամ տվեցին, Իզաբելան տարավ բանտ։ Նայեցին 100 գրամին, նա ամեն անգամ մորֆի բերելու թույլտվություն խնդրեց. Չարենցը հիվանդ էր, սովորել էր թմրադեղին և առանց մորֆի կարող էր մահանալ։

Ճաշ, մթերք և խմելու բան ևս տանում էր։ Այնուհետև մորֆին արգելեցին, ասացին, որ առանց դրա էլ նրան կբուժեն։ Չարենցը մահացավ մեկ ամիս անց. թեև մորֆիով էլ հազիվ թե ավելի երկար ապրեր։

Հայաստանի խորհրդայնացման 17-ամյակի օրը` նոյեմբերյան առավոտ, երևանյան բանտարկյալներին դուրս հանեցին` բնական կարիքները հոգալու։ Զուգարանի պատին շտապող ծուռումուռ ձեռագրով թարմ գրություն էր արված. «Չարենցն այսօր մահացավ»։

Մի օր Իզաբելան ճաշ բերեց, իսկ նրան վերադարձրին Չարենցի կեղտոտ շապիկն ու հրամայեցին այլևս չգալ։ Նա շտապեց փրկել ձեռագրերը։ Որոշ բաներ հաջողվեց փրկել, իսկ մի քանի օր անց նրան էլ նույն երևանյան բանտը նետեցին, որտեղ նստած էր ամուսինը։

Չարենցի դուստրը` Արփենիկը, որը երկար ժամանակ մանկատներում անցկացրեց, պատմում էր. «Չեմ կարող մոռանալ Հայաստանում Խորհրդային իշխանության տարեդարձին նվիրված դպրոցական օլիմպիադան։ Մեր մանկատան սաները ելույթ էին ունենում Արվեստի աշխատողների տան դահլիճում։ Ինձ հանձնարարած Նաիրի Զարյանի «Ստալին» բանաստեղծության փոխարեն, ես, հաղորդավարի խոսքերից առաջ ընկնելով, սկսեցի կարդալ «Ես իմ անուշ Հայաստանին»։ Անհնար է նկարագրել հանդիսատեսի արձագանքը. ծափահարություններից ականջներս փակվել էին»։