Գիտե՞ք՝ ով էր 89-րդ հայկական դիվիզիայի առաջին հրամանատարը. ճանաչենք խորհրդային բանակի գնդապետին

89-րդ հայկական դիվիզիայի առաջին հրամանատարը Սիմոն Գևորգի Զաքյանն էր՝ ծնված 1899 թվականի հոկտեմբերի 18-ին Քերքենչ գյուղում(այժմ՝ Ադրբեջանի Շամախիի շրջանում): Խորհրդային բանակի գնդապետը Կարմիր բանակում ծառայել է 1918 թվականից։ Մասնակցել է Բաքվի կոմունայի պաշտպանությանը, խորհրդային կարգերի հաստատմանն ու ամրապնդմանը Ադրբեջանում, Հայաստանում և Վրաստանում։
1923 թվականին ավարտել է Երևանի կարմիր հրամանատարների առաջին դասընթացները։ Դասավանդել է Երևանի Ա․ Մյասնիկյանի անվան ռազմական դպրոցում (1923-1926)։ Ծառայել է հայկական հրաձգային դիվիզիայի տարբեր գնդերում, Մ․ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան ավարտելուց հետո (1934)՝ Ուկրաինական ռազմական օկրուգում։ 1935 թվականից տեղափոխվել է Անդրկովկասյան ռազմական օկրուգ, եղել է լեռնահրաձգային գնդի, ապա՝ 76-րդ հայկական դիվիզիայի հրաձգային գնդի հրամանատար։

1941 թվականի օգոստոսին Զաքյանի գունդը ռազմական անհրաժեշտությամբ Իրանի տերիտորիան մտած զորքերի կազմում էր։

1942 թվականի մարտին նշանակվել է Ղրիմում կազմակերպված 390-րդ հայկական հրաձգային դիվիզիայի հրամանատար և մարտերի մեջ մտել թշնամու դեմ Կերչում։ Մահացել է անհավասար մարտում ստացած ծանր վերքերից։ Թաղված է Երևանի մանկական զբոսայգում, որտեղ կանգնեցված է նրա կիսանդրին (հեղինակ՝ Արա Հարությունյան)։

Երևանի կենտրոնում նրա անունով կա փողոց։