«Չենթարկվեց նահանջ հրամանին, մինչև վերջին շունչը մնաց հրամանատարի կողքին». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Հրաչյային

Հրաչյա Վաչիկի Պողոսյանը ծնվել է 1995 թվականին Գորիսի շրջանի Կոռնիձոր գյուղում։ Ավարտել է տեղի դպրոցը, այնուհետև զորացրվել Հայոց բանակ:

Ծառայությունից հետո աշխատանքի է անցել Ազգային Անվտանգության Սահմանապահ Զորքերում։ Մասնակցել է Ապրիլյան պատերազմին։ 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրվանից մասնակցել է թեժ մարտերին:

Չենթարկվեց նահանջ հրամանին, մինչև վերջին շունչը մարտնչեց թշնամու դեմ, կռվեց հրամանատարի կողքին և զոհվեց ԱԹՍ-ի հարվածից հոկտեմբերի 14ին Ջրականում…

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին… 
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…