«Եվս մի հպարտության առիթ». ո՞վ է մեր ՀԱՅՈՒՀԻՆ, ով արժանացել է«Grammy»-ի մրցանակակին ու իր տաղանդով գրավել է ողջ աշխարհի սիրտը

Երաժշտությունն արվեստ է, որը ցանկացած մարդկային հասարակության մաս է կազմում։ Այն գոյություն ունի դեռ անհիշելի ժամանակներից և պատմության ընթացքում ունեցել է ծիսական և դրամատիկական կարևոր նշանակություն, դրան է վերագրվել մարդկային հույզերն արտացոլելու և ազդելու կարողությունը:

Քիմ Քաշքաշյան

Երաժշտությունն ամենուր է, այն մշտապես ուղեկցում է մեզ մեր առօրյա կյանքում ու մեր կյանքի անբաժան մասն է կազմում։ Դարերի ընթացքում աշխարհը տաղանդավոր երաժիշտներ ու երգահաններ է տվել մեզ, ում շնորհիվ ներկայումս կարող ենք վայելել համաշխարհային գլուխգործոցներ։ Այդ հիասքանչ ստեղծագործությունների մի մասն էլ բաժին է հասնում ջութակին՝ այս թովիչ գործիքին, որը վայրկյանների ընթացքում կարող է ուրախ մեղեդիները փոխարինել ամենաթախծալիներով, դյութել ու հմայել՝ անտարբեր չթողնելով և ոչ ոքի։ Երաժշտական հենց այս գործիքի վարպետն է ամերիկահայ տաղանդավոր ջութակահար Քիմ Քաշքաշյանը։

Հայուհին՝ «Գրեմմի»-ի մրցանակակիր

Քիմ Քաշքաշյանը՝ միջազգայն հարթակում որպես ջութակի ուրույն վարպետ, հայտնի է շատ-շատերին։ Լինելով ժամանակակից դասական երաժշտությա ջատագով՝ Քաշքաշյանը մեծ դեր է ունեցել ջութակի տեխնիկայի, գաղափարախողսության և խաղացանկի ընդարձակման հարցում․ «Ջութակը շատ ճկուն գործիք է, որը կարող է ներկայացնել նվագողի երևակայությունն ավելի լավ, քան մեկ այլ գործիք»,- նշում է Քաշքաշյանը։ Երաժիշտն իր գործիքի համար նոր երկերի ստեղծման երդվյալ կողմնակիցն է։

Քիմ Քաշքաշյանի անվիճելի տաղանդի գրավականը դարձավ 2013թ․ «Լավագույն դասական գործիքային սոլո կատարում» անվանակարգում ստացած «Գրեմմի» մրցանակը, որը դարձավ նրա կարևորագույն նվաճումներից մեկը։

Սոլո կատարումերով՝ Նյու Յորքից մինչև Տոկիո

Քիմ Քաշքաշյանի ուսուցիչը՝ Ֆելիք Գալիմիրը, մեծ սեր է առաջացրել կամերային երաժշտության նկատմամբ։ Նա պարբերաբար մասնակցում է Վերբիերի, Զալցբուրգի, Լոկենհաուսի և Ռավինիայի փառատոներին։ Քաշքաշյանը՝ որպես սոլո կատարող, հանդես է եկել Բեռլինի, Լոնդոնի, Վիեննայի, Միլանի, Նյու Յորքի, Փարիզի, Աթենքի և Տոկյոյի նվագախմբերում։

Համագործակցություն համաշխարհային աստղերի հետ

Քիմ Քաշքաշյանը համագործակցել է այնսպիսի համաշխարհային աստղերի հետ, ինչպիսիք են Ֆելիքս Գալիմիրը, Ռոբերտ Լևինալը, Քիթ Ջարեթը, Գիդոն Քրեմերը, Դանիել Ֆիլիպսը, Յո-Յո Մայը և այլք։ Ձայնագրվել է «Սոնի»-ի համար և երեք տասնամյակ տևող համագործակցություն ունեցել Գերմանիայի «ECM» ընկերության հետ:

Բրամսի սոնատների նրա ձայնագրությունը Ռոբերտ Լևինի հետ 1999թ. արժանացել է Էդիսոն մրցանակին: 2000թ. թողարկվել են Բարտոկի, Էոտվեոշի և Կուրտագի նրա ձայնագրությունները և 2001թ. արժանացել Կաննի դասական մրցանակին նվագախմբի հետ մենակատարի պրեմիերային ձայնագրության համար:

Քիմ Քաշքաշյանը մինչև այժմ էլ շարունակում է իր գործունեությունը՝ լինելով ԱՄՆ-ի Արվեստի և Գիտությունների ԱԿադեմիայի անդամ։