Ո՞վ է Ֆրանսիայի ու Ամերիկայի սրտերը գերած աշխարհահռչակ ՀԱՅ ԴԵՐԱՍԱՆԸ, ով աշխատել է ժամանակի ՀՍԿԱՆԵՐԻ հետ

Վարդանը ծնվել է 1968 թվականի նոյեմբերի 27-ին Ֆրանսիայում հրեա նկարչուհի Դորիսի և հայկական ծագում ունեցող երաժիշտ Էդդի Վարդանի ընտանիքում։ Նա մեծացել է արվեստագետների ընտանիքում և մանկուց մեծ սեր է տածել արվեստի հանդեպ:

Երբ տղան հինգ տարեկան է լինում, նրա ծնողները ամուսնալուծվում են, և Վարդանը մոր հետ տեղափոխվում է Միացյալ Նահանգներ։ Դեռահաս տարիքում նա վերադառնում է Ֆրանսիա հոր մոտ և ապրում Նորմանդիայի փոքրիկ Ֆլյորի քաղաքում։ Սակայն 18 տարեկանում բանակից խուսափելու համար նա կրկին վերադառնում է մոր մոտ Լոս Անջելես: Նա երբեք չի երազել դերասանի մասնագիտության մասին, բայց իր բազմաթիվ ընկերների և ծանոթների պնդմամբ որոշում է իրեն փորձել այդ բնագավառում:


Նրա հորաքույրն է երգչուհի Սիլվի Վարդանը և նրա խորթ հայրն է բանաստեղծ Յան Լա Ֆրընե։

Մի քանի հաջող քասթինգներից հետո Մայքլը որոշում է պրոֆեսիոնալ կրթություն ստանալ, որի համար դառնում է դերասանի վարպետության դպրոցի ուսանող: 1991 թվականին սկսնակ դերասանը իր դեբյուտն է ունենում «Un homme et deux femmes» ֆիլմում: 1992 և 1993 թվականներին նա իրեն հիանալի կերպով դրսևորում է «Promenades d’été» և «Fiorile» ֆիլմերում:

Այդ աշխատանքներից հետո քննադատները Վարդանին կնքեցին` որպես տաղանդավոր և բարդ դերասան, ով ունակ է խաղալու մեծ դերեր և բարդ կերպարներ:
1995 թվականին դերասանին ուշադրություն են դարձնում Հոլիվուդում: Նա նկարահանվում է «Վոնգ Ֆու, շնորհակալություն ամեն ինչի համար. Ջուլի Նյումար» ֆիլմում:

Նաև տվյալ ֆիլմում մասնակցություն են ունեցել այնպիսի աստղեր, ինչպիսիք են` Ուեսլի Սնայփսը, Պատրիկ Սուեզին և Ջոն Լեգուիզամոն:
1996 թվականին դերասանը խաղում է իր առաջին կարևոր դերը: Նա նկարահանվում է «Օտար թաղումներ» ֆիլմում գլխավոր դերում Դևիդ Շվիմմերոմի և Գվինեթ Փելթրոուի հետ միասին: Նաև դերասանը վատ չի խաղում «Անցյալի ստվերներ» ֆիլմում, որը մեծ էկրան է բարձրացել 1997 թվականին:

Դերասանի լավագույն կերպարներից մեկը դառնում է ուսուցիչ Սեմ Կոլսոնի դերը «Չհամբուրվածը» ֆիլմում, որը վարձույթում հայտնվեց 1999 թ-ին: Գլխավոր դերասանուհու դերը կատարել է Դրյու Բերիմորը: Շնորհիվ այդ ֆիլմի՝ Մայքլ Վարդանը առաջադրվում է «MTV Movie» մրցանակաբաշխությանը:


Մայքլ Վարդանի լավագույն դերասանական աշխատանքներից են եղել «Լավագույն ընկերը», «Ճակատագրից չես փախչի», «Ընկերները», «Էլլի ՄաքԲիլլ», «Ավալոնի մշուշները», «Լրտեսուհին» ֆիլմերը:
Բազմասերիանոց «Լրտեսուհին» ոչ մեծ հաջողություն է բերում դերասանին:

2001 թվականին Մայքլը հաստատվում է այդ նախագծի գլխավոր դերերից մեկում: Նա մասնակցություն է ունենում այդ սերիալի գրեթե բոլոր սերիաներում: Տվյալ աշխատանքի համար նա արժանանում է մի քանի հեղիանակավոր մրցանակների: