Խրուշչյովի ամենասիրելի աճպարարը հենց այս ՀԱՅՆ էր. գիտե՞ք՝ ինչպես մի անգամ աշխարհահռչակ ՀԱԿՈԲՅԱՆԸ լրտեսի բացահայտեց

Մի այսպիսի պատմություն կա. դեռ մանուկ հասակում Հարություն Հակոբյանը կոտրել է ցուցամատը, որից հետո մատը պտտվել է սեփական առանցքի շուրջ, դուրս է եկել հոդերից և տեղն է ընկնել։ Ասում են` դրանով էր բացատրվում նրա ձեռքերի անսովոր ճարպկությունը։

Հնարավոր է` նաև դրանով։ Բայց այդ պատմությունը լիովին կարող է մտացածին լինել, իսկ ահա այն, որ նրա մատներն անհավանական զգայուն են եղել, փաստ է։ Ոչ միայն մատները, այլ նաև հենց ձեռքերը, և նա աչքի լույսի պես է պահպանել դրանք։ Տարվա ցանկացած եղանակին դուրս է եկել նուրբ ձեռնոցներով, իսկ տանը նրան թույլ չեն տվել անգամ մեխ խփել պատին։ Նույնիսկ արյուն հանձնելու համար պոլիկլինիկա գնալը մի քանի օրով դուրս է բերել նրան շարքից։ 

Նա պատահաբար է դարձել աճպարար։ Մի անգամ գնացել է համերգի, որտեղ ելույթ է ունեցել մի իլյուզոնիստ, այնքան է հետաքրքրվել նրա մոգական համարներով, որ մտել է հետնաբեմ` արտիստի ռեկվիզիտն ուսումնասիրելու ու նրա գաղտնիքները բացահայտելու համար։ Հենց այդ զբաղմունքի վրա էլ բռնացրել են նրան։

Մտածել են` գող է, նրան տարել են ոստիկանական բաժանմունք, որտեղ ստիպված է եղել երկար ապացուցել, որ չարագործ չէ։ Իսկ «տուժողին» հուզել է պատանու հետաքրքրությունը և Հարությունին դարձրել է իր աշակերտը։ Իսկ արդեն կարճ ժամանակ անց նա խաղաթղթերի կապոցից կարող էր մի խաղաքարտ դուր սբերել՝ վերնաշապիկին թեթև հպվելով:

Մի անգամ Հարություն Հակոբյանը նույնիսկ օգնել է դիմակազերծել լրտեսին։

Նիկիտա Խրուշչովն օտարերկրյա հյուրերի հետ կերուխում է կազմակերպել քաղաքից դուրս։ Հակոբյանը ցանկալի հյուր է եղել նման հավաքների ժամանակ, և, իհարկե, ցուցադրել է իր հնարքները։ Այդ անգամ Հակոբյանը բոլորի համար աննկատ հյուրերից վերցրել է տարբեր անձնական իրեր, իհարկե դա որ ոք չէր նկատում:

Հակոբյանը կարևոր արտասահմանցիներից մեկից «թռցրել» է ժամանակաչափ, այն էլ այնպիսի, որ զարմացրել է անգամ նրան` կյանքում բազմաթիվ հրաշքներ տեսած մարդուն։ Հակոբյանը ձեռքում շուռումուռ է տվել ժամանակաչափը և բարձրաձայն հիացել դրանով` ասելով, թե ինչ մեծ է, իսկ ապակին էլ շատ հաստ է և որակյալ, իսկ վրան այս ի՞նչ խոռոչներ են, հավանաբար ձայնագրող սարքի և լուսանկարչական խցիկի համար։

Խեղճ օտարերկրացին բառի բուն իմաստով վատացել է, պարզվել է, որ հենց այդպես էլ կա։ Ե՛վ ձայնագրող սարք կա, և՛ լուսանկարչական խցիկ, և այդ ամենը մի ժամանակաչափում։ Բազմաթիվ վկաների ներկայությամբ լրտեսին դիմակազերծել են։ Ճիշտ է` պարզվել է, որ Պետական անվտանգության կոմիտեն վաղուց է հետևել նրան, իսկ այստեղ հարմար առիթ է ստեղծվել, փաստերն ակնառու են եղել։

Ի դեպ, Հարություն Հակոբյանն իր համարները երբեք գաղտնի չի պահել, հաճույքով ներկայացրել է գաղտնիքները, նույնիսկ հեղինակային էջեր է վարել հայտնի «Պատանի տեխնիկ» ու «Գիտություն և կյանք» ամսագրերում։ Բացի այդ, տարբեր գաղտնիքներ է գրել իր օրագրում, որոնք առայժմ չեն հրապարակվել։