ՀԱՅ մոռացված ՀԵՐՈՍ, ով դարձել էր ՊԵՆՏԱԳՈՆԻ գաղտնի ԼԵԳԵՆԴԸ. ո՞վ էր լավագույն հրթիռների ՀԱՅ ՍՏԵՂԾՈՂԸ

Վահե Կյուպելյանն ինքնաթիռների շարժիչներ է մշակել Pratt&Whitney ընկերության համար։ Ավելի ուշ աշխատել է Goodyear ընկերությունում, որտեղ ղեկավարել է ինքնաթիռներ և բալիստիկ հրթիռներ ստեղծելու տարբեր նախագծեր, ղեկավարել է F2G Corsair կործանիչի ստեղծումը։ Սակայն Կյուպելյանի հաջողության ուղին հարթ չի եղել։

1912թ-ին Մարաշում ապրող հայ-հունական ընտանիքում ծնվել է ապագա կոնստրուկտոր Վահե Կյուպելյանը։ 1915թ-ին` Ցեղասպանության ժամանակ, ընտանիքը հայտնվել է Սիրիայի Դեր Զոր անապատում։ Վահեի հորն ուղարկել են թուրքական բանակ. բժիշկ լինելը նրա ընտանիքին փրկել է լիովին բնաջնջումից։

Երբ նրանց արտաքսել են, Վահեի մայրը` Մարիա Կյուպելյանը, ասել է թուրքերին, որ ամուսինը թուրք սպա է, և նրանց թույլ են տվել իրենց հետ վերցնել երկու ուղեկցորդների` որպես ֆելդշեր-սանիտարների, Մարիան այդպես է ներկայացրել ամուսնու եղբայրներին։ Ի դեպ, խաբեությունն արագ բացահայտվել է. հորը գտել են և գնդակահարել, իսկ Վահեի կրտսեր քույրը մահացել է անապատում։

1918թ-ին Մարիան 6 տարեկան Վահեի հետ զարտուղի ճանապարհներով մի քանի տարում հասել են այն շոգենավին, որը նրանց ընդմիշտ տարել է Ամերիկա։

Նա հայտնվում է ժամանկի լավագույն ուսումնական հաստատությունում, որը նրա համար լայն հնարավորություններ է բացում: Նա սկասում է աշխատել  Pratt & Whitney-ում, որը  քաղաքացիական և ռազմական ավիացիայի համար շարժիչների հեղինակավոր արտադրող է եղե: 

Պատերազմից հետո նա տեղափոխվել է  Goodyear, որն այդ ժամանակ սրընթաց կերպով վերածվում էր բազմազգ կորպորացիայի և արդեն միլիարդավոր դոլարի շահույթ ուներ։ Պատերազմի ժամանակ Goodyear-ը թողարկել է F4U Corsair կործանիչներ, դրանց հիման վրա ստեղծվել են մեկտեղանոց, մեկշարժիչանի F2G կործանիչներ, որոնց մշակմանն անմիջական մասնակցություն է ունեցել Կյուպելյանը։

1950թ-ին Կյուպելյանին տեղափոխել են Վաշինգտոն, որտեղ նա իր փայլուն գիտելիքների շնորհիվ հասնում է մինչև Պաշտպանական գործակալության տնօրենի օգնականի պաշտոնին։ 

Այնուհետև Կյուպելյանը նշանակվել ԱՄՆ-ի միջուկային ուժերի հարցերով պաշտպանության փոխնախարարի օգնական` միաժամանակ լինելով Պենտագոնում ԱՄՆ-ի նախագահին կից միջմայրցամաքային հրթիռների խորհրդի անդամ։ Վահե Կյուպելյանը Պենտագոնում աշխատել է 40 տարի` մինչև մահը. 1988թ-ին նա մահացել է ուռուցքաբանական հիվանդությունից։