Հենց այս ՀԱՅԸ դարձավ Արցախյան շարժման ՆԱԽԱՀԱՅՐԸ և ողջ կյանքը նվիրեց ՀԱՅԵՐԻՆ. ի՞նչ գաղտնի գործունեությամբ էր զբաղվում ՀԱՅԱԶԳԻ ՆՎԻՐՅԱԼԸ

Հնարավոր է, ոմանց համար զարմանալի կլինի իմանալ, որ Հայկական ԽՍՀ-ն սեփական արտաքին գործերի նախարարություն ուներ: Սա Հայաստանի համար մեծագույն ձեռքբերում ու օգուտ էր, իսկ այն տարիներ շարունակ կառավարում էր մեծանուն Հայ Ջոն Կիրակոսյանը:

Խորհրդային ղեկավարի համար Ջոն Կիրակոսյանի հեղինակությունն անհավանական էր, ու նրան սիրում ու հարգում էին ոչ միայն «տեղացիները»։ Սփյուռքի գրեթե բոլոր երևելի անձինք Հայաստան գալիս իրենց պատքն էին համարում հանդիպել նախարարի հետ, թեկուզ և նրա աշխատատեղում, բայց ընկերական հանդիպման մթնոլորտում։

Կրթությամբ լինելով պատմաբան՝ նա ակտիվորեն զբաղվում էր Հայկական հարցի, Ցեղասպանության ուսումնասիրությամբ, ԽՍՀՄ-ում դա հեշտ գործ չէր ու չէր խրախուսվում։ Զարմանալի մարդ էր, բնավորությամբ բնավ «պաշտոնյա» չէր, նա ընկերություն անել գիտեր ու արժևորում էր ընկերությունը, իսկ իր ընկերական շրջապատում ամենահասարակ մարդիկ էին: Նա հարգում էր բոլորին՝ հասարակ բանվորից, մինչև ամենաբարձր պաշտոնյա:

Ջոն Կիրակոսյանին իրավամբ կարելի է համարել արցախյան շարժման նախակարապետներից։ Նա շատ լավ գիտակցում էր, որ իրական հայրենասիրությունը, ոչ թե պաշտոնական ու ձևական, այլ իրական, գիտակցված հայրենասիրությունը այն է, որ դաստիարակությունը հարկավոր է սկսել երկրի ու ժողովրդի մանրակրկիտ ուսումնասիրությունից։ Ու հենց դրանով էլ նա զբաղվում էր, Երևանի համալսարանում պատմության դասախոսություններ էր կարդում։ Իսկ դասախոսությունների դիմաց գումար չէր ստանում, դա նրա «բարեգործությունն» էր։

Մահանալուց մեկ ամիս առաջ նա ասում էր, որ հեռու չէ այն օրը, երբ Հայաստանն իր ժողովրդի միասնության ու համախմբվածության կարիքը կունենա։

Նա չափազանց կարճ կյանք ունեցավ։ Հիվանդ էր՝ լրջորեն, երկար ու տանջալի։ Երբ նրան վերջին անգամ հիվանդանոց տարան, նրա կողքին բազում մարդիկ էին հավաքվել՝ տաքսիստներ, նախարարներն, ֆուտբոլիստներ, նկարիչներ։ Նրանք պարզապես կանգնած բժիշկներից նորությունների էին սպասում։