«Մեր զորքից մի քանի քայլ առաջ էր գնացել ու դեմառդեմ մարտնչում էր թշնամու հետ». ճանաչե՛ք ԱՆՎԱԽ ՀԵՐՈՍ Մհեր Մարտիրոսյանին

Մհեր Կամոյի Մարտիրոսյանը ծնվել է 1989 թվականին Սյունիքի մարզի Հարջիա գյուղում:

2018 թվականից հերոս Մհերը որպես պայմանագրային ծառայել է Ոստիկանության զորքերում: Ծառայության ընթացքում պաշտպանել է Տավուշի սահմանները, հերթապահել է Չինարիի դիրքերում:

Մասնակցել է նաև Արցախյան 44-օրյա պատերազմին: Սեպտեմբերի 29-ից միացել է Քարվաճառի պաշտպանությանը, նոյեմբերի 3-ին տեղափոխվել է Շուշի:

Մհեր Մարտիրոսյանը զոհվել է քաջի մահով նոյեմբերի 7-ին Շուշիի մատույցներում:

Ոստիկանության զորքերի ծառայակիցները և Մհերի ընկերները պատմում են, թե ինչ վստահելի և նվիրված ընկեր էր հերոսը: Նա մարտական գործողություններում ևս անվախ էր, քաջ, նրա վրա կարելի էր հանգիստ հույս դնել և չերկնչել որևէ քայլ անելիս:

Մանրամասն կարող եք դիտել ստորև տեղադրված տեսանյութում.