ՀԱՅՐ ՈՒ ՈՐԴԻ զոհվեցին հանուն հայրենիքի՝ նույն հիվանդանոցում, դեմ դիմաց պալատներում. կարդացե՛ք ՀԵՐՈՍ ՔՅԱՍԻՆՅԱՆՆԵՐԻ պատմությունը

Հովհաննես Մանվելի Քյասինյան ծնվել է 2001թվականի մայիսի 26-ին Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղում։ Ժպտերես, բարի, ընկերասեր, չափազանց խելացի, տանի միակ որդին էր, ունի երկու քույր։ 2007 թվականից սովորել է Մեծ Պարնու միջնակարգ դպրոցում,շատ էր սիրում շախմատը մասնակցել է բազում մրցույթների։ Ապա 2016 թվականին տեղափոխվել Վանաձորի N5 ավագ դպրոց։

2019 թվականին ընդունվել է Երևանի Պետական Բժշկական համալսարան (ԵՊԲՀ) և նույն տարում հուլիսի 10-ին զորակոչվել բանակ, 6 ամիս ծառայել է Մատաղիսում հետո տեղափոխվել է Թալիշ։ Բանակում լինելով առաջատար զինվորներից պարգևատրվել է «Քաջարի Մարտիկ» շքանշանով և այլ խրախուսական պատվոգրերով։

Արցախյան երկրորդ գոյամարտի ժամանակ եղել է 1 տարի 4 ամսվա ծառայող, 6-րդ օրը վիրավորվելով թիկունքից և վիրավոր վիճակում կանգ չառնելով մարտնչել է Թալիշում 104-րդ պոստում, Հոր՝ Մանվել Քյասինյանի հետ կռվի դաշտում մարտնչելիս, միաժամանակ վիրավորվել է արկի պայթյունից։ Հոր զոհվելուց 5 օր հետո գտել են նույն հիվանդանոցում դեմ դիմաց պալատում Երևանի (այրվածքաբանական կենտրոն)ում կոմայի մեջ գտնվելով, ուշքի չգալով մահացել է հոկտեմբերի 10-ին։

Հողարկավորվել է իր գյուղում Մեծ Պարնիում։ Հետմահու պարգևատրվել է « Մարտական ծառայություն» մեդալով, «Գթության Մայր» մեդալով, «6-րդ պաշտպան անձնուրաց մեդալով»։