«Մահից փրկվեց 2 անգամ, ցավոք, երրորդն անխուսափելի էր». ՀԵՐՈՍ Ստյոպան զոհվեց՝ փրկելով 3 ընկերներին

Ստյոպա Դավիթի Բարսումյանը ծնվել է 2001 թվականի հուլիսի 19-ին Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում։ 2007 թվականից հաճախել է Արայի անվան միջնակարգ դպրոց։

Հայոց բանակ է զորակոչվել 2019 թվականի դեկտեմբերի 17-ին։ Ծառայել է Արցախում՝ Մատաղիսի զորամասում։ 6 ամիս անց տեղափոխվել է Թալիշ։

Պատերազմի առաջին իսկ օրվանից մասնակցել է թեժ մարտերին, եղել է տարբեր դիրքերում։ Կռվել է թեժ կետերում՝ մահից փրկվելով 2 անգամ։ Կռվել է աննահանջ՝ փրկելով 3 ընկերներին:

Ստյոպա Դավիթի Բարսումյանը զոհվել է հոկտեմբերի 13-ին ԱԹՍ-ի հարվածից։

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…