«Չհասցրեց տեսնել փոքրիկին, ով իր անունը պիտի կրեր». կարդացե՛ք ՀԵՐՈՍ ՏԻԳՐԱՆ Զաքարյանի մասին

Տիգրան Վահանի Զաքարյանը ծնվել է 1988 թվականին Երևանում:

2015 թվականից պայմանագրային ծառայության է անցել Խաղաղապահ զորքերում: Ծառայության ընթացքում առաքելության է մեկնել Գերամանիա, Աֆղանստան: Մասնակցել է նաև 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմին:

Արցախյան 44-օրյա պատերազմի սկզբից ոսոխի դեմ մարտնչել է Մատաղիսում Հադրութում, ուր և զոհվել է քաջաբար հոկտեմբերի 10-ին:

Տիգրանի մարմինը գտնվել է հունվարի 16-ին: Հերոսը հետմահու պարգևատրվել է «Արիության» և «Մարտական ծառայության» մեդալներով:


Օրեր առաջ Հերոս Տիգրանի քույրը որդի է ունեցել, որին ևս անվանել են Տիգրան՝ ի պատիվ հերոս եղբոր:

Ցավոք, Տիգրանը չհասցրեց տեսնել փոքրիկին, պատմել նրան իր անցած ուղին ու մի քանի խորհուրդ տալ արժանավայել ապրելու համար: Սակայն նա միշտ հրեշտակի պես կհսկի փոքրիկի խաղաղ քունն ու երջանիկ մանկությունը: