Այս ՀԱՅԸ մաքրեց ռուսների ուղին դեպի ԲԵՌԼԻՆ, բայց զոհվեց հաղթանակից մի քանի օր առաջ. ո՞վ էր հայազգի ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

Հմայակ Բաբայան. հերոս, ով իր արժանի տեղն ունի հիանալի զինվորականների, զորահրամանատարների և հերոսների շարքում, որոնց պակասը հայկական հողը երբեք չի ունեցել։ Նա ծնվեց 1901 թվականի ու արդեն  16 տարեկանում  համալրեց ցարական բանակի շարքերը:։

Միայն պատկերացրեք, հմուտ զինվորական, ով այդքան երիտասարդ  էր ու մի ամբողջ վաշտ էր գլխավորում: Հայրենական պատերազմի առաջին օրերից իր հրամանատարության տակ գտնվող հրաձգային գնդի հետ հայտնվեց կիզակետում։

Սա խորհրդային առաջին գնդերից էր, որ Բելառուսում ստանձնեց 1941 թվականի հունիսի 22-ի հարվածը։ Նա պաշտպանեց գետի վրա գտնվող 3 կամուրջներն այնքան ժամանակ, քանի դեռ բավարարեցին ուժերն ու մարդիկ, և քանի դեռ երկու վիրավորումները չստիպեցին Բաբայանին և միավորման մյուս անդամներին մի կողմ քաշվել դիրքերից, բայց ոչ մարտից։

Մինչև վերջ վերքերը չբուժելով` 1941 թվականի դեկտեմբերի վերջին Բաբայանը կրկին թեժ մարտերի վայրում հայտնվեց. Բաբայանը, որն արդեն փոխգնդապետ էր, զբաղվում էր հրաձգային գնդի հրամանատարությամբ, ռազմական վարպետություն և խիզախություն ցուցաբերեց փողոցային մարտերի ժամանակ։ 

1945 թվականի հուլիսի 15-ին Հմայակ Բաբայանը գեներալ-մայոր դարձավ ու ստանձնեց Բելառուսական ճակատի 35-րդ բրիգադի հրամանատարությունը, մեկնեց ազատագրելու Լեհաստանը։ Այդ բրիգադով նա հասավ մինչև Օդեր, գետը պետք էր կռվով անցնել Կյուստրինի պլացդարմի շրջանում։ Այն գտնվում էր Բեռլինի հյուսիս-արևելքում. խորհրդային զորքերը դուրս էին գալիս Գերմանիայի մայրաքաղաքը գրոհելու։

Ապրիլի 15-ի, լույս 16-ի գիշերը Բաբայանը բրիգադի հետ անցավ Օդերը և հաստատակամ մարտերով առաջ շարժվեց դեպի Բեռլին։ Ապրիլի 21-ին գրավեցին Լինդենբերգի հյուսիսարևելյան արվարձանն ու բրիգադը և ուղղություն վերցրին դեպի հարավ` Վայսենզեե. սա արդեն ոչ թե արվարձան էր, այլ Բեռլինի շրջան։

Գերմանիայի պարտությունից երկու շաբաթ առաջ Մալխովի կողմից կրակահերթերը բառացիորեն ոչնչացրին Բաբայանի տանկը 1945 թվականի ապրիլի 21-ին Բեռլինում։ 1945 թվականի մայիսի 31-ին գեներալ-մայոր Հմայակ Բաբայանը Խորհրդային Միության Հերոս դարձավ։