Հովհաննես Այվազովսկուն իր բարեկամը մեղադրում էր ժլատության մեջ․ բայց մեծ նկարչի այս քայլից հետո, այդ մարդը մեղքի զգացումով էր ապրում

Հովհաննես Այվազովսկին ուներ մի աղքատ բարեկամ, ով դժվարությամբ էր իր հացը վաստակում, բայց ոչ մի անգամ չէր դիմել իր բարեկամին օգնության համար:

Մի անգամ, երբ նշանում է աղջկան, հարևանները նրան համոզում են, որ դիմի նկարչի օգնությանը: Նա աղջկան վերցնում է և գնում Թեոդոսիայում ապրող Այվագովսկու տուն: Սովորական հարցուփորձից հետո ակնարկում է, որ աղջկան նշանել է, և շուտով հարսանիք է լինելու:

Այվազովսկին էլ որպես նվեր, աղջկան տալիս է մի փոքրիկ մանյակ: Աղքատ բարեկամը հիասթափված վերադառնում է տուն: Անցնում է մի որոշ ժամանակ: Աղջիկը իր ամուսնու հետ մեկնում է Պետերբուրգ և ուզում է վաճառել Այվագովսկու նվիրած մանյակը: Պարզվում է, որ դա շատ թանկարժեք իր է, և հնագիտական թանգարանի աշխատակիցը մեծ գումար է առաջարկում:

Երիտասարդ ամուսինները ուրախ ու երջանիկ, այդ մեծ գումարը վերցրած, գալիս են տուն: Աղքատ բարեկամը որոշում է նորից գնալ Թեոդոսիա՝ շնորհակալություն հայտնելու։ Բայց իմանում է, որ մեծ նկարիչը մահացել է, իսկ նրա տուն — թանգարանի շենքը կիսատ է մնացել գումար չլինելու պատճառով:

Բարեկամը սկսում զղջալ, որ ինքը մտքում նրան մեղադրել է ժլատության մեջ: Եվ իր մեղքը քավելու համար այդ գումարի մի մասը ծախսում է տուն — թանգարանի շինարարությունը ավարտելու համար: