ՀԱՅ ԲԺԻՇԿ, ում անվանում էին «ՄԱՀ». ինչու՞ էր ՆԱ օգնում իր հիվանդներին մահանալ և ի՞նչ ճակատագրի արժանացավ

Ջեք բժիշկը հայտնվեց բանտում ու այնտեղից դուրս եկավ արդեն 70 տարեկանում: Իսկ ինչի՞ համար էր այս հայը այնտեղ հայտնվել. նա օգնում էր մարդկանց մահանալ:

Ջեք Գևորգյանը՝ Դետրոյթի հիվանդանոցների մեկի պաթոլոգոանատոմը, աշխատանքի բերումով ավելի շատ գործ է ունեցել մահացածների, քան ողջերի հետ։ Արդյունքում մյուսներից լավ էր հասկանում, որ հիվանդների մոտ այնպիսի վիճակ է լինում, որից ոչ մեկին և երբեք վիճակված չէ դուրս գալ դրանից։ Նրանց միայն երկու ելք էր մնում՝ ծանր ու երկար մահանալ՝ դիմանալով անտանելի ցավերին կամ… Ջեք Գևորգյանն ընտրել էր «կամը»։

1989թ.-ին բժիշկ Գևորգյանը ստեղծեց «ինքնասպանության մեքենան». նա ցավազրկողների և թունավոր դեղերի մահացու չափաբաժին է ներարկում այն հիվանդների արյան մեջ, որոնք ի վիճակի չէին այլ միջոցներով ինքնասպան լինել։

Կարևոր, նույնիսկ շատ կարևոր նկատառում` բժիշկը հիվանդին մահաբեր չափաբաժինը ներարկել է միմիայն նրա հարազատների համաձայնությամբ և այն դեպքում, երբ բուժումը 100 տոկոսով անհնարին էր։ 

Առաջին մահը (կամ տառապանքներից ազատումը, ում ինչպես հարմար է) վրա է հասել 1990թ.-ի հունիսի 4-ին, վերջինը՝ առաջինից ութ տարի հետո։ Բժշկի ծառայություններից օգտվել են ընդամենը 130 անբուժելի ամերիկացիներ։

1993թ.-ին Գևորգյանին ձերբակալել են։ Դա տեղի է ունեցել նրանից հետո, երբ բժիշկն օգնել է մահանալ Ռոն Մանսուրին՝ իր 6-ամյա հիվանդին, որը տառապում էր թոքերի քաղցկեղով։ Երեք տարի անց նրան ձերբակալել են երկրորդ աստիճանի սպանության մեջ մեղադրանքով։

130-րդ հիվանդից հետո Գևորգյանին դատապարտել են 10-25 տարվա ազատազրկման, բայց 8 տարի  հետո նրան ազատ են արձակել լավ վարքի համար և արգելել զբաղվել բժշկությամբ։

2011թ.-ի մայիսին նա պառկել է Դետրոյթի հիվանդանոցում «թոքաբորբ» ախտորոշմամբ, իսկ նույն տարվա հունիսին, գիտակցության չգալով, մահացել է։