Այս ՀԱՅՈՒՀԻՆ հանդես է եկել 89-րդ հայկական Թամանյան դիվիզիայի մարտիկների խրամատներում. միայն իմանաք՝ ինչ հագուստով հողին հանձնեցին հերոս ՀԱՅՈՒՀՈՒՆ

Խոսքը հայ պարուհի, երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի Արև Գրիգորի Բաղդասարյանի մասին է՝ ծնված 1913 վականի ապրիլի 2-ին Շուշիում (Արցախ)։ Ավարտել է Բաքվի տնտեսագիտական ինստիտուտը։ 1936 թ. Դոնի Ռոստովի երգի և պարի օլիմպիադայում գրավել է առաջին տեղը։

Багдасарян1929.jpg

1940 թ. ավարտել է Բաքվի պարարվեստի ուսումնարանը և դարձել մենապարուհի։ 1937-1941 թթ. հանդես է եկել Ադրբեջանական ԽՍՀ երգի-պարի անսամբլում։

1938 թ. Մոսկվայում Ավետիք Իսահակյանն Արևին խորհուրդ է տվել տեղափոխվել Հայաստան։ 1941 թ. նա դարձել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մենակատար։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին հանդես է եկել 89-րդ հայկական Թամանյան դիվիզիայի մարտիկների խրամատներում։

1946 թ.-ից աշխատել է Արտեմի Այվազյանի ղեկավարած ջազ նվագախմբում և ելույթներ ունեցել Խորհրդային Միության բազմաթիվ քաղաքներում և արտերկրում՝ Կանադա, Չինաստան, Վիետնամ, Ինդոնեզիա, Բիրմա (այժմ՝ Մյանմա), Ֆրանսիա, Բելգիա, Լյուքսեմբուրգ, Հնդկաստան, Նեպալ, Պակիստան, Եգիպտոս, Լիբանան (Բեյրութ) և այլուր։
1981 և 1991 թթ. հյուրախաղերով հանդես է եկել Վաշինգտոնում (ԱՄՆ)։

Արտիստուհու հեղինակած ամենասիրված երգերից էր «Նախշուն բաջին»:

1955-1987 թթ. եղել է «Բարեկամություն» երգի և պարի համույթի գեղարվեստական ղեկավարը։ Բեմական գործունեության 50 տարիների ընթացքում կատարել է աշխարհի մոտ 70 ազգերի տասնյակ երգեր ու պարեր։

1961 թ. արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը։

Մահացել է Երևանում, 1994 թ. փետրվարի 17-ին։ Թաղվել է «Նախշուն բաջու» տարազով: