«Ընկերոջ հետ խոսելիս ասել է՝ զգում եմ հետ չեմ գալու, կիսանդրիս կդնեք, որ ինձ միշտ հիշեք». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Էդո Ենոքյանին

Էդո Ենոքյանը ծնվել է 2001 թվականի հունիսի 5-ին Արտաշատ քաղաքում։ Սովորել է Մրգավանի միջնակարգ դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո 2019 թվականի հուլիսի 19-ին զորակոչվել է Հայոց բանակ, ծառայել է Սիսիանի գնդում։

Չէր համակերպվում այն մտքի հետ, որ ինքը պիտի Սիսիանում ծառայի, իսկ ընկերներն՝ Արցախում։ Ամեն խոսելիս ասում էր` խոսք են տվել պիտի տեղափոխեն, տեսնենք ոնց կստացվի։

Պատերազմը երբ սկսվեց, հոկտեմբերի 9-ի լույս առավոտյան Էդոն ու իր զինակից ընկերներն արդեն Արցախում էին: Կռվել են ֆիզուլիում, Հադրութի տարբեր շրջաններում, հայտնվել շրջափակման մեջ, հրաշքով դուրս եկել շրջափակումից։

Ընկերները պատմում են, որ անգամ ամենաթեժ օրերին, երբ շրջափակման մեջ էին, չէր դադարում ապրել էնպես, կարծես ամեն ինչ լավ է: Իր հիգենիայի պարագաներից էր բաժանում տղաներին, կոնֆետ, սիգարետ, քնի ժամին չէր քնում, խորը մտքերի մեջ էր միշտ, ավելի քիչ էր սկսել խոսել…

Գիտակցում էր հետոն, հասկանում էր իրավիճակի լրջությունը, բայց ամեն երկրորդ խոսքում շեշտում էր ` «ամեն ինչ լավ ա լինելու»:

Թեժ օրերին տուն չի զանգել, հարազատներին հրաժեշտ տվեց միայն Արցախ գնալու օրը՝ մինչև վերջ համոզելով, որ Սիսիանում են մնալու։ Ընկերոջ հետ խոսելիս ասել է, որ զգում է` չի վերադառնալու, կես կատակ կես լուրջ խնդրելով, որ կիսանդրը դնեն ու հիշեն իրեն միշտ։

Էդո Ենոքյանը զոհվել է հոկտեմբերի 15-ին Մարտունի գնալու ճանապարհին` ԱԹՍ-ի հարվածից։ Հերոսի մարմինը գտել են փետրվարի 15-ին։ Հուղարկավորված է Արտաշատի Մրգավան գյուղում է։

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…