ԿՈՄԻՏԱՍԻՆ նվիրված հուշարձաններ և կիսանդրիներ են դրվել աշխարհի տարբեր անկյուններում. ինչպիսի՞ տեսք ունեն դրանք և որտեղ են գտնվում
Կոմիտասի գիտական և ստեղծագործական գործունեությունը նոր էջ բացեց հայ երաժշտական մշակույթի պատմության մեջ։ Հայ հոգևոր և ժողովրդական երաժշտությանը վերաբերող իր գիտական ուսումնասիրությունները Կոմիտասը ներկայացրել է Եվրոպայի մի շարք քաղաքներում (Բեռլին, Փարիզ, Ժնև, Լոզան և այլն), այդ թվում` Միջազգային երաժշտական ընկերության համաժողովներին, որի հիմնադիր անդամներից էր։
Կոմիտաս-գիտնականը նպատակ ուներ աշխարհին ներկայացնել հայկական երաժշտական հարուստ մշակույթի ավանդույթները և ապացուցել, որ «հայն ունի ինքնուրույն երաժշտություն»:
Այսօր աշխարհի տարբեր անկյուններում կարելի է տեսնել Կոմիտասին նվիրված տարբեր հուշարձաններ ու կիսանդրիներ:


