ՈՒՐԱԽ ԼՈՒՐ. լույս աշխարհ է եկել անմահացած ՀԵՐՈՍ ԱՐԱՄ Բաղդասարյանի եղբայրը
Այսօր առավոտյան Աբովյանի ծննդատանը լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս, աբովյանցի ժամկետային զինծառայող Արամ Բաղդասարյանի եղբայրը՝ Արթուրը:
Փոքրիկը ծնվել է 3,3 կգ քաշով, 52 սմ հասակով: Փոքրիկը և նրա մայրը իրենց լավ են զգում:

Փառք մեր բոլոր հերոսներին և հերոսածին մայրերին:
Արամ Արսենի Բաղդասարյանը ծնվել է 2002 թվականին: 2020 թվականին ծառայության է անցել Հայկազովի զորամասում:

Պատերազմի օրերին Արամը ցուցաբերել է խիզախություն, նա առանց նահանջելու պաշտպանել է հայրենի հողը:
Զոհվել է քաջաբար հանուն հայրենիքի հոկտեմբերի 17-ին: