«Այս փոքրիկը պատերազմում կորցրեց ՀԵՐՈՍ ՀՈՐԸ, ամիսներ անց մահացան նրա եղբայրն ու տատիկը». կարդացե՛ք Մադաթյանների դժբախտ պատմությունը

Արամ Գևորգյանը իր ֆեյսբուքյան էջում հերթական գրառումն է արել, որտեղ պատմում է հերոսներից մեկի ընտանիքի մասին:

Նկարում Արցախյան 44-օրյա պատերազմի զոհված կամավորական Վարդան Մադաթյանի կրտսեր որդին է՝ Գարիկը: Նրան հանդիպել էին, երբ ամանորյա նվերներ էին բաժանում պատերազմում անմահացած հերոսների երեխաներին:

Ճակատագիրն էս պստոյի հանդեպ էնքա՜ն դաժան ա գտնվել, որ աuելու չի։ Փոքրիկի հայրը զոհվել է Ջրականում hոկտեմբերի 18-ին։

Հոր մարմինը դեռ չգտած դժբախտ պատաhարից մահանում է Գարիկի 12-ամյա եղբայրը, այնուհետև՝ տատիկը… Էս տարիքում էրեխեն գուցե շատ բան չի հասկանում ու գիտակցում, բայց հոր ու եղբոր լուսանկարների հետ պարբերաբար խոսում ա Գարիկը:

Ամանորին ընդառաջ փորձեցինք մի փոքր ուրախացնել պուճուրին ու դեմքից դատելով՝ ստացվել ա։ Էս պղպջակներով ավտոմատները էրեխեքը շատ են սիրում։ Չնայած ինչի՞ մենակ էրեխեքը, ես էլ դեմ չէի լինում խաղալ իրանց հետ)))

Մենք բոլորս պետք է կառուցենք, վերակառուցենք այնպիսի երկիր, որ էլ ոչ մի երեխա չտեսնի էն արհավիրքն ու չզգա էն ցավը, որ զգացին այս երեխաները…