«Նա միլիոնատեր Մանթաշովի տղեն ա, ես ու՞մ տղեն եմ»․ գիտե՞ք՝ ում նախատինքին է այսպես պատասխանել Մանթաշովը

Մի անգամ Թիֆլիսում կինտոն, մայթի վրա կանգնած, հանկարծ նկատում է Մանթաշովի որդուն․

-Աղա՛ ջան, մի քիչ փողի կարիք ունեմ:

Մանթաշովի տղան ժիլետի գրպանից մի ոսկի տասանոց է հանում, տալիս կինտոյին: Քիչ անց երևում է ինքը՝ Մանթաշովը: Կինտոն ուրախացած մոտենում է, թե՝

-Աղա՛ ջան, մի քիչ փողի կարիք ունեմ, չե՞ս օգնի․

Մանթաշովը գրպանից հանում է պղնձի մի հինգ կոպեկանոց ու տալիս է կինտոյին:
-Վույյ, աղա ջան, քո տղեն նոր ոսկի տասնոց տվեց, դու էս սև հինգ կոպեկանոցն ես տալի՞ս:

-էէէ, նա միլիոնատեր Մանթաշովի տղեն ա, ես ու՞մ տղեն եմ…